«ՀԱՅՖԵՍՏ». ՀԻՆԳԵՐՈՐԴ ԱՆԳԱՄ` ԱՆՆԱԽԱԴԵՊ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐՈՎ
Հոկտեմբերի 4-ին տեղի կունենա 5-րդ միջազգային թատերական «Հայֆեստ» փառատոնի բացումը: Այն կշարունակվի մինչև հոկտեմբերի 14-ը:
Հոբելյանական փառատոնն ունենալու է 350 մասնակից 33 երկրներից: Մասնակից երկրների թվում են Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Շվեյցարիան, Իտալիան, Սան-Մարինոն, Ռուսաստանը: Նախորդ տարվա համեմատ մասնակից երկրների թիվը ավելացել է երկուսով:
Կազմակերպիչների խոսքով, ներկայացումները տեղի են ունենալու Երևանի գրեթե բոլոր թատերաբեմերում: Ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փառատոնի գլխավոր համակարգող Լիլիթ Գալուստյանը, Հայաստանի գրեթե բոլոր թատերախմբերը մասնակցելու են «Հայֆեստին»: Փառատոնի շրջանակներում նախատեսված են նաև բացօթյա ներկայացումներ, որոնք տեղի են ունենալու Շառլ Ազնավուրի անվան հրապարակում:
Կազմակերպիչների խոսքով, փառատոնում կցուցադրվեն համաշխարհային մակարդակով աննախադեպ ներկայացումներ: Դրանցից են «Արթ և Շուկ» թատրոնի ներկայացումները:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա