ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆՆ ՈՒ ԱՆԱՆԴԸ ՈՉ ՈՔԻ ԵՆ ԽԱՂԱՑԵԼ
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը երեկ կեսգիշերին հնդիկ շախմատիստ Վիշվանաթան Անանդի հետ մրցամարտն ավարտել է ոչ ոքի արդյունքով: Անանդն այժմ գլխավորում է Մեքսիկայում ընթացող շախմատի աշխարհի առաջնության մրցաշարային աղյուսակը: Արոնյանն ու Անանդը խաղաղ դաշն են կնքել խաղի 21-րդ քայլում:
Անակնկալ է մատուցել մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը զբաղեցնոց ռուս շախմատիստ Ալեքսանդր Մորոզևիչը, ով կարողացել է հաղթել աշխարհի բացարձակ չեմպիոն Վլադիմիր Կրամնիկին: Մեկ այլ ռուս շախմատիստ` Ալեքսանդր Գրիշչուկը կարողացել է հաղթանակի հասնել Իսրայելը ներկայացնող Բորիս Գելֆանդի հետ պայքարում, իսկ ահա հունգարացի Պետեր Լեկոն ու ռուսաստանցի Պյոտր Սվիդլերը ոչ ոքի են խաղացել:
Մրցաշարային աղյուսակը 9 տուրից հետո 6 միավորով գլխավորում է Անանդը: Երկրորդ տեղում 5 միավորով Գելֆանդն է, 3-4 տեղերը 4,5 միավորով բաժանում են Կրամնիկն ու Գրիշչուկը, իսկ 5-7 տեղերում են Լեկոն, Արոնյանն ու Մորոզևիչը, որոնք իրենց ակտիվում ունեն 4 միավոր:
Այսօր, 10-րդ տուրում տեղի կունենան Սվիդլեր-Մորոզևիչ, Արոնյան-Գրիշչուկ, Կրամնիկ-Անանդ և Գելֆանդ Լեկո խաղերը, որոնցից գլխավորն, անկասկած, Կրամնիկ –Անանդ մրցամարտն է:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան