27 ՈՒՍԱՆՈՂ ԵՎ ԱՇԱԿԵՐՏ ԱՐԺԱՆԱՑԱՎ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻՆ
ՏՏ ոլորտի Հայաստանի լավագույն 27 ուսանողներն ու աշակերտներն այսօր արժանացան հանրապետության նախագահի մրցանակների: Ինչպես տեղեկացանք ընկերության լրատվական բաժնից, մրցանակի արժանացել են ՀՊՃՀ, ԵՊՀ, Հայաստանի ամերիկյան և Հայ-ռուսական համալսարանների ուսանողները, ինչպես նաև 7 աշակերտներ Հայաստանի առաջատար տեխնիկական ուղղվածությամբ կրթօջախներից: Նրանք ընտրվել են 148 թեկնածուներից, որոնցից 85-ը ուսանողներ էին, իսկ 61-ը` դպրոցականներ:
Համալսարանական ուսանողների համար սահմանվել են հետևյալ կարգերը և մրցանակաները` լավագույն ասպիրանտ (342.000 դրամ և 256.500 դրամ), լավագույն մագիստրանտ (256.500 դրամ և 171.000 դրամ), լավագույն բակալավր (171.000 դրամ և 136.800 դրամ), լավագույն ուսանողուհի (171.000 դրամ) և լավագույն աշակերտ (34.200 դրամ): Այսօր նախատեսված է, որ մրցանակակիրներին կընդունի երկրի նախագահը:
Նշենք, որ «Սինոփսիս» ընկերությունը 2005 թ. նախագահի հավանությամբ համաձայնություն է կնքել Հայաստան համահայկական հիմնադրամի հետ ՏՏ ոլորտում Հայաստանի լավագույն ուսանողների համար ամենամյա կրթական պարգև սահմանելու վերաբերյալ: Ծրագիրն իրականցնելու համար նախագահի կողմից ստեղծել է հատուկ կոմիտե: Կրթական ամենամյա պարգևը ֆինանսավորվում է «Սինոփսիս-Արմենիա» ՓԲԸ կողմից: