Panorama.am ԹԵՐԹ. «ՀԻՄՔՈՒՄ ՍԽԱԼ ՕՐԵՆՔՆԵՐՆ ԵՆ»

Հարցազրույց Հայաստանի նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի հետ

- Պարոն Բագրատյան, այսօր շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանը հաղթահարել է ինստիտուցիոնալ հարմարեցման փուլը, ստեղծվել են ազատ շուկայական հարաբերությունների համար անհրաժեշտ ինստիտուտները, և արդեն անհրաժեշտ է իրականացնել երկրորդ սերնդի բարեփոխումներ: Ի՞նչ բան է դա:

- Երկրորդ սերնդի բարեփոխումները նրանք են, որոնց արդյունքում վերջին 10-15 տարիների ընթացքում շուկայական տնտեսավարմանն անցնելու նպատակով ստեղծված բոլոր մեխանիզմները հասանելի կդառնան բոլորի համար: Օրինակ, երկրորդ սերնդի բարեփոխումն այն է, երբ հանրապետությունում հեռախոս ներմուծելու իրավունք կունենան բոլորը, երբ օղի արտադրելու իրավունք կունենան բոլորը` առանց սահմանափակումների: Երբ վստահ կլինենք, որ անկախ նրանից` ո՞վ ո՞ւմ երեխան է, փողոցում մեքենա վարելիս կարգ չի խախտի և այլն: Դրանք նաև բարեփոխումների այն հատվածն են, որոնք դեռ զգալի չափով չեն արվել. կենսաթոշակային, ագրարային, կրթական և այլն: Սակայն ես չեմ հավատում երկրորդ սերնդի բարեփոխումներ իրականացնելու իշխանությունների հավաստիացումներին: Հասկացեք, այդ բարեփոխումների արդյունքում աղքատ մարդ չի կարելի ունենալ: Եթե երկիրն իրոք գնա զարգացման այդ ուղղությամբ, որ աղքատ մարդ չլինի, ապա ո՞ւմ պիտի կաշառեն: Ապահով մարդը կաշառք չի վերցնի, և նորմալ ընտրություն կանի:

- Իսկ կարո՞ղ ենք արձանագրել, որ ժամանակին շուկայական հարաբերությունները կանոնակարգելու նպատակով ստեղծված ինստիտուտներն այսօր արդեն արդյունավետ աշխատում են:

- Այսօր դրանք դեգրադացիա են ապրել: Օրինակ, 95թ. բենզին էր ներկրում 25 ընկերություն, հիմա` 3-4-ն են` բոլորն էլ վերահսկողության տակ: Չնայած օրենքներ են ընդունվում, բայց ազատության աստիճանը գնալով սահմանափակվում է: 96-97-ին բջջային հեռախոսներ ներկրում էր 120 ընկերություն: Մյուս գրեթե բոլոր ոլորտներում ևս կենտրոնացվածությունն ավելացել է, առաջացել են մենաշնորհներ: Կամ եթե մենաշնորհներ չեն առաջացել, կան 2-3 ընկերություններ, որոնք պայմանավորված աշխատում են: Ազատության աստիճանը 90-ականների համեմատ զգալիորեն իջել է: Անշուշտ, ավելի ազատ տնտեսությունն ավելի դժվար կառավարելի է: Մարդիկ հեշտ ճանապարհով են գնացել: Ընդ որում կառավարողն ու գործարարը նույն անձինք են: Բիզնեսը միաձուլվել է իշխանությանը: Սկզբից դա բերում է կառավարչական էֆեկտի, բայց հետո այն դառնում է անկառավարելի, որովհետև բիզնես ունեցողն առաջին հերթին հետամուտ է իր շահին, այլ ոչ` չեզոք կառավարմանը: Անցած տասը տարիների ընթացքում ամենավատ բանը, որ տեղի ունեցավ, այն է, որ կառավարողն էլ, չինովնիկն էլ, բիզնեսմենն էլ նույն մարդիկ են: Այսօր իշխանությունից բացի ոչ ոք բիզնես չի կարող անել: Մինչդեռ ճիշտ հակառակը պետք է լիներ` բոլորը պիտի բիզնես անեին, բացի իշխանությունից: Այսինքն հարցադրումը, թե պե՞տք են երկրորդ սերնդի բարեփոխումներ, տեղին չէ, որովհետև առաջին սերնդի բարեփոխումներից ենք հետ գնացել: Այսօր մեր հանրապետության ղեկավարները խոշոր ձեռնարկատեր են: Այնպես որ, ես դեմ եմ այդ արտահայտությանը` առաջին սերունդ, երկրորդ սերունդ:

- Ստացվում է, որ նման հասկացություն` իր տակ ենթադրող գործընթացներով հանդերձ, գոյություն ունենալ չի՞ կարող:

- Կարող է, որովհետև բարեփոխումներ չեն արվում մի անգամ ու վերջանում: Դրանք շարունակական են: Պայմանականորեն կարելի է ասել, որ երկրորդ սերնդի բարեփոխումները կենսաթոշակային ապահովագրությունն է, առողջապահությունն է, հողի ռեֆորմի վերածումն է ագրարային ռեֆորմի և այլն: Հնարավոր է պայմանականորեն ասել, որ երկրորդ սերունդ էլ կա, ես կարող եմ ասել, որ երրորդ սերունդ էլ կա, չորրորդ էլ կլինի: Բայց խնդիրը դա չէ: Ինչու է այդպես ասվում: Նրա համար, որ իրերն իրենց անուններով չենք կոչում, էվֆեմիզմի լեզու ենք բանեցնում: Սահմանադրության 65 հոդվածը հստակ ասում է, որ պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրությամբ: Այսօր 86 պատգամավոր այս կամ այն ընկերության խորհրդի նախագահն է: Ո՞վ է թույլ տվել: Չէ՞որ բիզնեսով չզբաղվել` նշանակում է ոչ գործադիր տնօրեն լինել, ոչ էլ խորհրդի նախագահ: Ավելին, եթե բիզնես ունես, որոշել ես դառնալ քաղաքական գործիչ, բարի եղիր, հանուն Սահմանադրության կետի կատարման բիզնեսդ, ունեցվածքդ հանձնիր պետական կառավարման վարչությանը: - Կայացած ժողովրդավարություններում դա ընդունվա՞ծ մոտեցում է:

- Ամբողջ աշխարհում է այդպես, եթե Սահմանադրության մեջ այդ կետը կա: Կամ էլ Սահմանադրությունից այն պիտի հանենք: Վերջերս մի հանդիպման ժամանակ ասում էի, որ ինչքան օղի արտադրող կա, պատգամավոր է: Արդյունքում օղու արտադրությունն արհեստականորեն ավելի արդյունավետ վիճակի մեջ է, քան` մյուսները: Վերցնենք ծխախոտի դեպքը: Արհեստականորեն մոնոպոլիա է տրված: Այսինքն, այդ մարդու համար արտասահմանյան սիգարետները մրցակից չեն: Եթե պետությունը նման քայլի է գնում հայրենական արտադրությունը խրախուսելու նպատակով, ուրեմն ներսում արտադրողները մի քանիսը պետք է լինեն: Եթե արտադրողը մեկն է, պետությունը հարկերից բացի պիտի այդ ընկերությունից ռոյալթի վերցնի: Օրինակ, Ռուսաստանում նավթի արդյունահանման ոլորտում այդպես է: Կապ չունի համաշխարհային գինը ինչքան է: Ընկերության հետ պետությունը հաշվարկը կատարում է որոշակի իքս գնով, որը ցածր է համաշխարհային սակագնից: Համաշխարհային գների բարձրացման դեպքում մնացած գումարը անցնում է պետությանը: Նույնը մեզ մոտ պետք է կիրառվի պղնձի կամ մոլիբդենի դեպքում: Ինչ երկրորդ սերնդի մասին է խոսքը, երբ համաշխարհային գներն ութ անգամ աճել են, բայց այս ընկերությունները շարունակում են սովորական շահութահարկ վճարել: Սահմանադրության 95 հոդվածը նույն բանն ասում է դատավորների ու դատախազների մասին: Բայց այսօր Երևանում ինչքան սրճարան կա, պատկանում է դատավորներին ու դատախազներին: Այս Սահմանադրությանը ես անձամբ կողմ չեմ եղել, բայց եթե ընդունել եք, պահպանեք: Ի՞նչ երկրորդ սերնդի մասին է խոսքը: Սահմանադրական նորմերը մի խախտեք: Դատական բարեփոխումներ արեցինք: Սկզբունքները ճիշտ դրված էին, բայց ամեն ինչ ձևական արվեց: Ճիշտ է, ավելի լավ էր դա արվեր, քան թե չարվեր, բայց ձևականության արդյունքում մենք այժմ ունենք այս պայմանները: Ինչպես կարելի է բարեփոխում անել ու դատավորին չտալ 5-10 հազար դոլար աշխատավարձ: Դատավորներն ստիպված սրճարան են պահում: Ինչպես կարելի էր այդ ռեֆորմի արդյունքում չգալ օպտիմալ այնպիսի մի թվի, որով մարդու մոտ կվերացվեր այլևայլ եկամուտներ ստանալու պահանջմունքը: Մենք չուզեցինք ունենալ դատավոր, որը կկարողանա լիուլի ապրել այս երկրում: Հետո էլ մեղադրում ենք նրանց: Երբ քիչ աշխատավարձ են ստանում, անընդհատ նայում են ուրիշի ձեռքին: Վախեցանք, որ բարձր աշխատավարձ ստանալով և ցմահ ընտրվելով, այդ մարդը կդառնա լրիվ անկախ: Չգնացինք դրան: Փոքրաթիվ քանակով մարդկանց մասին էր խոսքը: Այդ մի ոլորտն անեինք, ասեինք, այստեղ մինչև վերջ գնացինք:

- Հասարակության արձագանքը արդյո՞ք ադեքվատ կլիներ:

- Անպայման ադեքվատ կլիներ: Ոչ ոք ոչինչ չէր ասի: Այդպես է ամբողջ աշխարհում:

- Անդրադառնանք «երկրորդ սերնդին»: Կարծիք կա, որ այս փուլում անհրաժեշտ է ստեղծել որոշակի սոցիալական ենթակառուցվածքներ, որոնք ի թիվս այլոց նպաստելու են նաև վերը նշված ինստիտուտների արդյունավետ գործառնմանը:

- Իհարկե, հաջորդ փուլում պետք է ստեղծվեն սոցիալական ենթակառուցվածքներ: Բայց քանի որ այսօր իշխանությունն ու գործատուն միևնույն անձն է, նրանք երբեք չեն ստեղծի այդ սոցիալական ենթակառուցվածքները: Սոցիալական ենթակառուցվածքների ճիշտ ստեղծումը կբերի նրան, որ գործավորների մեծ մասը կդառնա անկախ: Այսօր անկախ գյուղացի, կամ անկախ բանվոր ոչ մեկին պետք չի:

- Այնուամենայնիվ ի՞նչ պետք է արվի, կոնկրետ քայլերը որո՞նք են:

- Կոնկրետ քայլ են, օրինակ, կենսաթոշակային բարեփոխումները: Որոնք չեն արվել, չեն էլ արվելու: Ինչո՞ւ: Որովհետև, ըստ իշխանության, կենսաթոշակը միշտ պիտի լինի ցածր, որպեսզի կենսաթոշակառուն նայի, թե երբ է լինելու հաջորդ ընտրությունը, երբ են ընտրակաշառք բաժանելու: - Քննարկենք ոլորտ առ ոլորտ: Ավանդական կենսաթոշակային համակարգից անցումը կուտակայինին նույնիսկ զարգացած երկրներում հարթ չի ընթացել: Մեզանում այս առումով ի՞նչ սպառնալիքներ կան: - Այսօր այդ անցումը չի կատարվում, որովհետև դրա արդյունքում մարդը ոչ միայն պետք է վճարի այդ կուտակային ֆոնդին, այլև` իր գործատուն: Պետք է պահպանվի պետական նվազագույն կենսաթոշակը: Աշխատողի համար դա շահավետ է, բայց գործատուի վրա լրացուցիչ հարկ է գալիս: Եվ այսօր այդ գործատուները` թվով 86 բիզնեսմեն, նստած են պառլամենտում, կթողնե՞ն նման օրենք անցնի: Բայց դրա փոխարեն հնարավոր է գնան մի այնպիսի ճանապարհով, որ այդ կուտակային ֆոնդը մարդկանց գլխին գլխացավանք դառնա: Երկրորդ խնդիրն այն է, որ պետությունն այսօր չի կարողանում երաշխավորել, թե այդ միջոցները որտե՞ղ պիտի ներդրվեն: Արդյո՞ք դրանք չեն անցնի չինովնիկների ձեռքը: Որովհետև նորից սկսվելու են նույն պատմությունները. ստեղծվելու է լիցենզավորման հետ կապված պատմություն, և պարզ է` Կենտրոնական բանկը ում լիցենզիա կտա:

- Կրթության ոլորտը ևս լուրջ բարեփոխումների կարիք ունի: Այստեղ ի՞նչ է անհրաժեշտ:

- Մենք լիակատար եռաստիճան կրթության դեռ չենք անցել: Հայաստանն այսօր տարածաշրջանում ամենացածր կրթական ցենզն ունի: Օրինակ, Իրանում կրթական մակարդակը 96 տոկոս է, Հայաստանում` 78: Մենք, մինչև հիմա բուհական կենտրոնացված քննություններ կազմակերպելով և դրանց միջոցով կաշառքներ վերցնելով, ինչ-որ խնդիրներ ենք լուծում: Դա անցյալ դար է: Չգիտեմ դա երկրորդ սերունդ կանվանեք, թե` երրորդ, խնդիրը կրթական բարեփոխումների կիսատ լինելն է, և կրկնում են` այն արած բարեփոխումներն էլ օրեցօր չքանում են: Մենք կամաց-կամաց դառնում ենք պետական կապիտալիզմի հասարակություն: Ինչ վերաբերում է բարձրագույն կրթությանը, ապա անկախ գույքի սեփականատիրոջից, բուհը պետք է լինի ինքնուրույն և պետք է պայքարի պետական պատվերի համար: Ամեն տարի պետությունը պետք է հայտարարի, որ այսինչ մասնագիտության համար, ասենք 5000 պատվեր եմ տալիս, և պետք է մրցույթին մասնակցեն բոլոր բուհերը` անկախ սեփականության ձևից: Գիտության ոլորտը բարեփոխելու համար անհրաժեշտ է անել մի քանի քայլ: Առաջին` Գիտությունների ազգային ակադեմիայի բոլոր ինստիտուտները անջատել, հետո հնարավորության սահմաններում այդ ինստիտուտները միացնել բուհերին: Վերացնել բազային ֆինանսավորումը, մտցնել թեմատիկ ֆինանսավորում: Ակադեմիայի նախագահությունը դարձնել պատվավոր գիտնականների ակումբ: Վերջին քայլն այն է, որ գիտության ոլորտում պետական լուրջ մրցանակներ պետք է տրվեն:

- Եվ կրթական, և առողջապահական հիմնարկներին պետությունն ինքնավարություն տվեց, ներդրեց պետպատվերի համակարգը: Արդյունքները գոհացուցիչ չեն: Ի՞նչն է պատճառը: Պետությունն արդյունավետ մեխանիզմներ կիրառելու ցանկությու՞ն, թե լծակ չունի:

- Պետությունը ցանկություն չունի: Տասը տարի ասում ենք, որ պետք է վերացնել բազային ֆինանսավորումը, և ֆինանսավորել հիվանդին: Պետությունը կգնա՞ նրան, որ հիվանդանոցների բազային ֆինանսավորումը վերանա: Նա կգնա՞ նրան, որ ենթադրենք ծննդաբերությունը պետության հաշվին է ու պետությունը դրա գինը որոշում է վաուչերով, մարդը գնում է վաուչեր է վերցնում ու որոշում` որ հիվանդանոց տանի իր կնոջը: Հասարակ բան է, որը 15 տարի առաջ պիտի արվեր: Մենք 96-ին արդեն ընդհուպ մոտեցել էինք սրան, իմ դուրս գալուց առաջ նույնիսկ կառավարության որոշման նախագիծը կար: Ենթադրենք, պետությունը ֆինանսավորում է դեղնախտը, մալարիան, ծննդաբերությունը և այլն: Դրանց համապատասխան, ինչքան գումար բյուջեով տրամադրվում է առողջապահությանը, վաուչերներ է թողարկում ու բաժանում մարդկանց` հիվանդներին: Վաուչերն էլ, որը որպես վճարման միջոց, հայտնվում է տվյալ հիմնարկի ձեռքում, ենթակա է վճարման` բյուջեից: Իսկ մենք ընկած օպտիմալացնում ենք, թե քանի՞ հիվանդանոց է պետք պահել: Իրականում ոչ թե օպտիմալացնում ենք, այլ` խոշորները վերացնում են իրենց մրցակիցներին: Իսկ ինչի՞ եք այդպես վարվում: Ինչի՞ 4-5 տարի առաջ օպտիմալացում արեցիք: Ֆինանսավորեիք հիվանդին և հետո կտեսնեինք` առողջապահական հիմնարկներից որը կենդանի կմնա, որը մրցակցությանը կդիմանա:

- Հայաստանի անցած ճանապարհը ճիշտ գնահատելու համար թերևս հետաքրքիր կլինի համեմատել այլ երկրների հետ, նամանավանդ որ այդպիսիք կան` մասնավորապես նախկին ԽՍՀՄ հանրապետությունները: Այս տեսանկյունից ինչպիսի՞ն է վիճակը:

- Մինչև 90-ականների վերջերը երեք լավագույնները համարվում էին Հայաստանը, Էստոնիան ու Ռուսաստանը: Հիմա Հայաստանը լավագույնների ցանկում չկա: Այն, ինչ ես ասում եմ, հետևողականորեն արվում է Մերձբալթիկայում: Իսկ մերձբալթյան երկու երկրները` Լատվիան ու Լիտվան, ի սկզբանե լուրջ հետ էին նույնիսկ Հայաստանից: 1999-ին, 2000-ին գնահատվում էր, որ Վրաստանը մեզնից հետ է 10 տարի: Սահակաշվիլու կառավարման երեք տարիների ընթացքում Վրաստանը ոչ միայն հասավ մեզ, այլև` անցավ: Մենք շարունակում ենք խոսել, թե ամենաազատ տնտեսությունն ունենք: Դա էլ ընդամենը մի ցուցանիշով: Բայց այսօր տասնյակ, հարյուրավոր ցուցանիշներ են հրապարակվում, որտեղ Հայաստանը վերջին տեղերում է: Օրինակ, 208 երկրների ու տարածքների մեջ Հայաստանը 158-րդն է շուկայի կապիտալիզացիայով: Սրա մասին մենք երբեք չենք էլ գրում, մեր ընթերցողը չի իմանում: Մենք անընդհատ ասում ենք` Հայաստանը ազատության աստիճանով 32-րդ տեղում է: Ճիշտ է, հետադիմում ենք` 27-ից հասել է 32-ի:

- Ենթադրենք Հայաստանում ձևավորվում է քաղաքական այնպիսի մթնոլորտ, որ Ձեր նշած բարեփոխումներն իրականացնելու համար գործնական հնարավորություններ են ստեղծվում: Որո՞նք պետք է լինեն առաջին քայլերը:

- Օրենքների փոփոխությունները պետք է ինվենտարիզացիա արվեն, որոնք կատարվել են վերջին 10 տարում: Չեմ ասում ամբողջությամբ: Օրինակ, 2005թ. հունիսի 21-ից ուժի մեջ է մտել նոր «Աշխատանքային օրենսգիրքը»: Նախկինով գործատուն մարդուն պիտի զգուշացներ մի երկու ամիս առաջ, նոր աշխատանքից հաներ: Հիմա խոսքն ընդամենը 14 օրվա մասին է: Հասկանում եք, մի կողմից ստացվել է այնպես, որ այս աշխատանքային օրենսգիրքն ընդունվել է հանրապետականի, դաշնակցության, «Օրինաց երկրի» կողմից (ավելի սոցիալական կողմնորոշում ունեցող կուսակցություններ են, քան լիբերալները), մյուս կողմից, սակայն, այդ կուսակցությունները սահմանափակել են աշխատավորների իրավունքները: Կամ, օրինակ, վերցնենք լիցենզավորման ենթակա տնտեսական գործունեության տեսակները, որոնց թիվը մոտ 5-10 անգամ ավելացվել է: Դա սահմանափակում է տնտեսական ազատությունը: Կամ, եթե 10 տարի առաջ Հայաստանում բանկ կարելի էր ստեղծել 1 մլն դոլար կանոնադրական կապիտալով, այսօր այդ թիվը հասել է 5-7 մլն դոլարի: Հպարտանում ենք, որ 50-ից կամ չգիտեմ ինչքան է եղել, բանկերի թիվն իջել հասել է 20-ի, ու պակասելու միտում ունի: Չգիտես ինչի՞ անպայման պիտի մնա 3-4 բանկ, 3-4 կուսակցություն: Բերում են Անգլիայի, Ֆրանսիայի օրինակը, ասում են` 7-8 բանկից ավել չկա: Եթե իրենց պետք է, այդ օրինակն են բերում, բայց չեն բերում ԱՄՆ օրինակը, որտեղ 12 հազար բանկ կա, և որտեղ պետությունն ամեն ինչ անում է, որ խոշոր բանկեր չլինեն: Մի երկու հազար հոգով կառավարություն են, նախագահի աշխատակազմ են, դատախազ են, դատավոր են և այլն: Այդ 2000 հոգին անցկացնում են համահայկական ժողովներ, համահայկական խաղեր, համահայկական խորհրդակցություններ, համահայկական նստում մտածում են, որը որևէ կապ չունի հայության կամ համահայկականության հետ: Ես կոչ եմ անում, որ դուրս գան այդ համահայկականության էյֆորիայից: Լինեն սովորական հասարակ մարդ, և հարգեն հասարակ մարդու պահանջները: Չվիրավորեն, երբ որ մարդն իր կնոջ կամ սիրած աղջկա հետ գնում է սրճարան: Հիմար օրենքներ չմոգոնեն: Ես աշխատանքային օրենսգրքի վրա ցույց տվեցի` ինչքան է մարդն անպաշտպան դարձել: - Գուցե արժեքնե՞րն են դեգրադացվել: Մարդիկ այլ արժեքային համակարգում են ապրում:

- Միգուցե: Բայց պարզվում է, որ մեր պատմության մեջ դա նորություն չի: Այս արժեքային համակարգն ինձ հիշեցնում է «Կիլիկիան կայսրությունների խաչմերուկում» գիրքը, որը հրապարակել է Կլոդ Մութաֆյանը` Կիլիկիայի կաթողիկոսի հովանավորությամբ: Բացում ենք 463-րդ էջը ու կարդում. «...Մարկո Պոլոն ընդհանուր առմամբ քիչ մանրամասներ է տալիս իր ուղերթի մասին: Ընդհակառակը, նա մանրամասն նկարագրում է անցած երկրները: Բնականաբար, այդ ցուցակը սկսում է Կիլիկիայով, որը նա հաճախ փոքր Հայաստան է կոչում` հակադրելով այն բուն Հայաստանին, որը գտնվում է Կովկասի ստորոտում` Արևելյան Անատոլիայում: «Երկու Հայաստան կա, մեկը մեծ, մյուսը` փոքր: Փոքրի տերն էլ մի արքա, որն իր երկրում պահպանում է օրինականություն: Նա հպատակն է թաթարների: Այնտեղ բազմաթիվ մեծ և փոքր քաղաքներ կան, և առատություն է տիրում: Դա միաժամանակ որսով հարուստ հող է: Սակայն դա առողջ երկիր չէ: Եվ այն ավելի շուտ ունի վատառողջ կլիմայական պայմաններ: Մի ժամանակ այդ երկրի ազնվականները ռազմատենչ էին, սակայն նրանք ստոր և թույլ են, և չունեն այլ շնորհք, բացի լավ խմելուց»: Ահա, խնդրեմ:

- Այդ դեպքում ո՞րն է ելքը:

- Այս երկրում ամեն մի բացասականի հիմքում սխալ օրենքներն են: Արդեն ասացի, որ օրոնսդրական փոփոխությունների ինվենտարիզացիա պետք է արվի: Հաջորդ հարցը արդյունավետ կառավարման համակարգ ստեղծելն է: Բավական է «աղքատավարձ» տանք բյուրոկրատներին: Անհրաժեշտ է նրանց թիվը պակասեցնել, ու շատ բարձր աշխատավարձ տալ, ընդ որում` սկսած հանրապետության նախագահից: Վիճակն էականորեն կփոխվի: Ո՞ւմ աչքերն են փակում: Մյուս կարևոր հարցերն են կենսաթոշակային բարեփոխումները, առողջապահական, կրթական, մշակութային և այլն: Ես օրինակների վրա ցույց տվեցի, թե ինչպիսին պետք է լինեն հաջորդ քայլերը, որոնք ես համաձայն չեմ անվանել «երկրորդ սերունդ»: Ես ցույց տվեցի համակարգը: Մայիսի 12-ին մասնակցած յուրաքանչյուր կուսակցություն, անցած թե չանցած, նույնն է ասում: Ավելին, ովքեր որպես ընդդիմություն անցել են խորհրդարան` «Ժառանգությունն» ու «Օրինաց երկիրը», սրանց նկատմամբ իշխանությունն ավելի «բարի» է: Սրանք ասում են` «ազգ ջան, ցավդ տանեմ, ամեն ինչին միասին տեր ենք», ուրիշ` ոչինչ: Եթե նայենք վերջին 15 տարվա պոպուլիստ գործիչներին, ապա կտեսնենք, որ նրանք ըստ էության ոչինչ չեն ասել: Միայն ասում են, որ մեր ազգը չտեսնված պոտենցիալ ունի: Այո, ճիշտ այնպես, ինչպես և ցանկացած ազգ, որը գոյություն ունի, չտեսնված պոտենցիալ ունի: Հետո ի՞նչ: Ազգն էլ դա այնպես է հասկանում, որ իր պոտենցիալն ամենաբարձրն է: Բայց երբ գնում է դուրս, բախվում է իրականությանը, զարմանում է: Առավել ևս, երբ բախվում է բարձրակարգ եվրոպական կամ չինական կրթության հետ, զգում է, որ հետ է ընկել: Եվ որպես կանոն, ով կարողանում է հաղթահարել այդ արգելքը, այլևս հրաժարվում է Հայաստան վերադառնալու մտքից:

Պատրաստեց Արմեն Մինասյանը


Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:24
Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո
Պարզվում են Մոսկվայի արևմուտքում տարօրինակ հանգամանքներում երեխայի մահվան հանգամանքները։ Այս մասին հայտնում է mk.ru-ն։ Միջադեպը տեղի է...
Աղբյուր` Panorama.am
23:14
Երևանի սուպերմարկետներում մեր համազգային ամոթի և անարգանքի ամենօրյա հիշեցումն է. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է «Երևանի սուպերմարկետներում գրեթե ամենուր աշխատակցուհիներից շատերի խոսքում որսում եմ հայերենի...
Աղբյուր` Panorama.am
23:09
Նեթանյահուն Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիր կներկայացնի ռազմական կաբինետին, բայց սպառնացել է պատասխանել
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ նոյեմբերի 26-ին Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիր կներկայացնի՝ երկրի...
Աղբյուր` Panorama.am
22:50
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում Տիգրան Բարսեղյանը գրավեց «Միլանի» դարպասը
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում Սլովակիայի չեմպիոն «Սլովանն» ընդունել է Իտալիայի փոխչեմպիոն «Միլանին»։ Ընթանում է առաջին...
Աղբյուր` Panorama.am
22:28
Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել է Հայաստանի հայտնի ՓԲԸ-ներից մեկի աշխատակիցը
ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի և ՊԾ մարզային գումարտակների պարեկները ուժեղացված...
Աղբյուր` Panorama.am
21:49
ՔՊ-ն Արգիշտի Մեխակյանին առաջադրել Արմավիրի մարզպետի թեկնածու
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակից հայտնում են. «ՔՊ Վարչության հերթական նիստում հաստատեցինք Վայքի,...
Աղբյուր` Panorama.am
21:28
Երկրաշարժ՝ Իրանում, որը զգացվել է նաև Սյունիքի մարզում
ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից նոյեմբերի 26-ին` տեղական ժամանակով ժամը 20:50-ին (Գրինվիչի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Խաղամոլությունն այս իշխանության տնտեսական «բրենդն» է․ Թադևոս Ավետիսյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանը գրում է․ «Գիտելիքահեն...
Աղբյուր` Panorama.am
20:50
2025թ. բյուջեն վտանգավոր է, այն խոստանում է աղքատացում, գնաճ և բնակչի պարտավորությունների ավելացում. Նաիրի Սարգսյան
Կառավարության մատուցած 2025 թվականի պետական բյուջեն վեր է հանում այն հիմնահարցերը, որոնք առկա են հանրապետության սոցիալ-տնտեսական և քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
20:41
Ապարան-Սպիտակ ավտոճանապարհը դժվարանցանելի է, առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ այս ժամի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: «Փակ է Արագածոտնի...
Աղբյուր` Panorama.am
20:25
«Միլանի» ֆուտբոլիստը ծեծի է ենթարկել աղջկա
Թվում է՝ Իտալիայի Ա Սերիայում մոտ ապագայում կհայտնվի շատ աղմկահարույց սկանդալ։ Այս մասին գրում է Արմսպորտը՝ հղում անելով Rai 3 հեռուստաալիքի...
Աղբյուր` Panorama.am
20:11
Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն
ԱՐՏ-ՖԻՇ ընկերությունն արդեն 17 տարի շուկա է մատակարարում թարմ, որակյալ ու միջազգային ստանդարտներին համապատասխան ձուկ և ձկնկիթ։ Ընկերությունն իր...
Աղբյուր` Panorama.am
19:58
COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտե է ստեղծվել. վարչապետը հաստատել է կազմը
COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտե է ստեղծվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՇՄՆ-ից՝ նշելով, որ Փաշինյանը հաստատել է կազմը։ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ նոր տարածք է տեղափոխվել 125 մեքենա
ՀՀ ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Տեսանյութում  Պարեկային ծառայության Երևանի գնդի և մարզերի գումարտակների...
Աղբյուր` Panorama.am
19:29
Բրիտանացի մի շարք զինվորականների, քաղաքական գործիչների և լրագրողների մուտքը Ռուսաստան արգելված է
Բրիտանացի մի շարք զինվորականների, քաղաքական գործիչների և լրագրողների մուտքը Ռուսաստան արգելված է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
19:12
Սպիտակի ոլորանները փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը  նոր հաղորդագրություն է տարածել հանրապետության ճանապարհների մասին։   «Փակ է Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
19:04
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:51
Ձյուն և մառախուղ ՝ մարզերում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Նիկոլի ղեկավարած Հայաստանի արտաքին քաղաքականությունը մնացել է մենակ ու բոլոր կողմերից լքված․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Դիվանագիտությունը պաշտոնական գործունեության ձև է, որը վարում են պետության ղեկավարները,...
Աղբյուր` Panorama.am
18:23
Որսորդական հանդերձանքով և հրազենով անձինք բռնվել են Արարատի մարզի պահպանվող տարածքում
Նոյեմբերի 23-ի գիշերը արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) և Խոսրովի անտառ պետական արգելոցի սահմանակից...
Աղբյուր` Panorama.am
18:10
Գազպրոմի հարցում ամերիկյան պատժամիջոցներն ուղղված են նաև Թուրքիայի դեմ
ԱՄՆ-ի կողմից ռուսական «Գազպրոմ» ընկերության դեմ սահմանված պատժամիջոցների վերաբերյալ որոշումը կազդի նաև  Թուրքիայի վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Փոստային բաժանմունքի աշխատակցուհին յուրացրել էր տարեց կնոջ թոշակը
Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում նոյեմբերի 11-ին ստացել էին տեղեկություն, որ փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին, օգտվելով մի...
Աղբյուր` Panorama.am
17:53
Championat. Կարեն Խաչանովը վերջին ցուցանիշով Ռուսաստանի լավագույն թենիսիստն է
Championat.com-ը կազմել է ռուս լավագույն թենիսիստների վարկանիշն իր չափանիշներով` հաշվի առնելով բազմաթիվ գործոններ։ 2024 թվականի չորրորդ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Նոր Արեշում այրվել է երկու «Լեքսուս». հրկիզողը ձերբակալվել է
Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն  նոյեմբերի 24-ին, գիշերվա ժամը 3.19-ին ստացվել է ահազանգ, որ Երևանի Նոր Արեշի...
Աղբյուր` Panorama.am
17:32
Ուշակով. ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են»
Ռուսաստանը հարգում է Հայաստանի անկախ ընթացքը, որը դադարեցրել է իր ակտիվ մասնակցությունը ՀԱՊԿ-ում, այնուամենայնիվ, Երևանը շարունակում է...
Աղբյուր` Panorama.am
17:13
ՍԴ-ն որոշեց՝ 120 մլն եվրոյի վարկի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Սահմանդրությանը
Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի...
Աղբյուր` Panorama.am
17:08
Ռոնալդուն շրջանցում է Մեսսիին՝ մեկ տարվա ընթացքում 40 գոլ խփելով
«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հերթական անգամ հասել է մեկ տարվա ընթացքում 40-րդ գոլի շեմին։ Պորտուգալացին դուբլի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:01
Տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել. ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախորդ օրը տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։   «2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
16:56
Ալեն Սիմոնյանն օգնության է շտապում Գեղամ Նազարյանին
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանն օգնության է շտապել ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանին, որի հետ Վիետնամ կատարած այցելության...
Աղբյուր` Panorama.am
16:38
Կարեն Վրթանեսյան. Հաջողությամբ կազմակերպվելու և արդյունավետ դիմադրելու, է՛լ չասեմ հաղթելու համար զարգացած ազգային ինստիտուտներ են պետք
«Թանկացումների գալիք ցունամիին ընդառաջ բազմաթիվ զարմացած գրառումներ եմ տեսնում. «Իսկ ինչո՞ւ ոչ ոք չի ընդվզում», «Ո՞ւր են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա
12:56 26/11/2024

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}