ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄ. ՄԱՐԶԵՐՈՒՄ 30-ՈՎ ԿԿՐՃԱՏՎԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՆԵՐԻ ԹԻՎԸ
Մարզային առողջապահության համակարգերի օպտիմալացման 2007-2012թթ. ծրագրերի իրականացման արդյունքում մարզերում հիվանդանոցների թիվը կկրճատվի 5-ով, պոլիկլինիկներինը` 30-ով, կլուծարվեն 8 նեղ մասնագիտացված դիսպանսերներ և 13 առողջության կենտրոնների ստացիոնար մասեր և շուրջ 80 000 քմ տարածք: Այս մասին տեղեկացանք տարածքային կառավարման նախարարությունից:
Օպտիմալացման ծրագրի համաձայն, կմիավորվեն հիվանդանոցների և պոլիկլինիկաների կրկնվող, միանման գործառույթներ իրականացնող և թերծանրաբեռնվածությամբ աշխատող ծառայությունները, լաբորատոր-ախտորոշիչ ծառայությունները, հարկ եղած դեպքում` տարածքային պոլիկլինիկաները և հիվանդանոցները: Ըստ ծրագրի, գյուղական բժշկական ամբուլատորիաներն առանձնացվում են տարածքային պոլիկլինիկաների կազմից` անկախ ընտանեկան բժշկի գրասենյակների ստեղծման և համայնքների ներգրավման համար բարենպաստ պայմաններ ապահովելու նպատակով:
Առայժմ ծրագրի իրականացման աշխատանքները մինչ այժմ նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման փուլում են եղել: Նշենք, որ օրերս մարզպետների հետ խորհրդակցության ժամանակ փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է մինչև սեպտեմբերի 25-ը ավարտել այդ աշխատանքները և հոկտեմբերից սկսել շինարարական աշխատանքները:
Հիշեցնենք, որ մարզերի առողջապահական համակարգերի օպտիմալացման ծրագիրը հաստատվել է նախորդ տարի կառավարության որոշմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում