«Panorama.am» ԹԵՐԹ. «ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԻ ԵՎ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 16 ՏԱՐԻՆԵՐ»

«Մեր Հանրապետության 16-րդ տարեդարձը դիմավորում ենք հակասական տրամադրություններով: Եթե դիտարկենք հասարակական տրամադրությունները, ապա դժվար չէ նկատել, որ դրանք տրամագծորեն տարբերվում են. ժողովրդի մի մասն ակնածանքով է վերաբերվում համազգային շարժման արժեքներին և դրանց հիմքով ձևավորված պետությանը: Իհարկե, այստեղ կան վերապահումներ, որովհետև պետության զարգացման վերաբերյալ միանգամյան տարբեր էին ընդհանուրիս պատկերացումները 1991թ-ին: Գուցե հենց սա է պատճառը, որ հասարակության մի ստվար զանգված երանությամբ է հիշում խորհրդային տարիները` խիստ բացասական, մերժողական կարծիք ձևավորելով այն ամենի վերաբերյալ, ինչ տեղի է ունեցել 1988-ից հետո: Այնուամենայնիվ, 16 տարիները բավարար են, որպեսզի մենք որոշակի ձևով ամփոփումներ կատարենք, փորձենք բացահայտել մեր նվաճումներն ու թերությունները, հասկանանք, թե ինչ չափով իրականություն դարձան մեր ակնկալիքները, որտեղ են թաքնված մեր անհաջողությունների արմատները: Անկախություն. նվաճու՞մ, թե՞... Կա տեսակետ, համաձայն որի` մենք անկախությունը ոչ թե նվաճել ենք, այլ` այդ կարգավիճակը մեզ «նվիրվել» է ինչ-ինչ հանգամանքների բերումով. ասել է թե` փլուզվեց խորհրդային կայսրությունը, և Հայաստանը, կամա թե ակամա, պիտի հռչակեր իր անկախությունը: Այս տեսակետը գուցե ճիշտ է Կենտրոնական Ասիայի երկրների, Բելառուսի պարագայում, սակայն` ոչ համարժեք է Հայաստանի դեպքում: Այս թեզի ջատագովները ուրույն պատկերացումներ ունեն նաև պետության բովանդակության մասին: Ըստ այդմ` գործընթացներն ունեն միայն մեխանիկական, կամ` միստիկ բաղկացուցիչ, դրանցում բացակայում է քաղաքացին` իր ձգտումներով, նպատակներով: Այս տեսակետը որևէ կապ չունի այն գործընթացի հետ, որն, ի վերջո, հանգեցրեց Հայաստանի Երրորդ Հանրապետության ստեղծմանը: Այն ծնունդ է հզոր համազգային շարժման, դրա ընթացքում ձևավորված քաղաքացիական դիրքորոշումների, պատկերացումների, կամքի: Ավելին, Ղարաբաղի խնդրով սկիզբ առած ազգային շարժումը արդեն 1989թ.-ի կեսերից ունեցավ վառ ընդգծված դեմոկրատական բաղկացուցիչ. հանրահավաքներում, ՀԽՍՀ Գերագույն խորհրդում ընդդիմության փոքրաթիվ ներկայացուցիչների կողմից առաջ քաշված քաղաքական պահանջները հանգեցնելու էին հասարակության իրավունքների հաստատմանը, բարեփոխումների իրականացմանը, Հայաստանի անկախության անխուսափելի հեռանկարին: Ամփոփենք` նոր հանրապետության ծնունդն արդյունք է ազգային-ժողովրդավարական հզոր շարժման, որի գլխավոր սուբյեկտը, արարիչը քաղաքացին էր: Հետևաբար` պետության 16-ամյա ընթացքն արժևորելու համար, շատ կարևոր է գնահատել, թե այսօրվա Հայաստանում որքանո՞վ են արժևորված քաղաքացիները, քաղացիական ինստիտուտները: Սակայն այս մասին` մի փոքր ուշ: Պետությունը և ԼՂ խնդիրը Պետության կայացման գործընթացը զուգակցվեց ԼՂ-ի խնդրի գործընթացի տարբեր հանգրվանների հետ: Ղարաբաղյան պատերազմը, նրանում արձանագրված հաջողությունները երկակի նշանակություն ունեցան Հայաստանի համար: Մի կողմից` պարտադրված պատերազմը, արդյունքում կնքված արժանապատիվ զինադադարը կարևոր դերակատարություն ունեցան մեր երկրի ինքնահաստատման համար, մյուս կողմից` զինադադարից հետո «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակն էապես դանդաղեցրեց բարեփոխումների ընթացքը: Էլ չեմ խոսում այն մասին, որ ոչ համարժեք քաղաքականություն իրականացվեց այն մարդկանց հանդեպ, ովքեր հաղթողի կարգավիճակով վերադարձել էին կռվի դաշտից: Վեջիններս հասարակությանն ինտեգրվելու, նոր իրականությանն ու իրողություններին համակերպվելու խնդիր ունեին: Պետությունն այս խնդիրը լուծեց շատ պարզունակ ձևով. երկրապահի էլիտան այդպես էլ չդարձավ հասարակական հարաբերությունների լիարժեք սուբյեկտ, փոխարենը ձևավորված համակարգում ստացավ իր մասնաբաժինը` տարբեր տրամաչափի պաշտոնների ու բիզնեսի տարբեր ճյուղերի նկատմամբ վերահսկողության ձևով: Ինչ վերաբերում է ԼՂ-ի խնդրի բուն կարգավորման գործընթացին` այստեղ ակնհայտ են Հայաստանի նախկին և ներկա իշխանությունների թերությունները, որոնք հանգեցրին կոնֆլիկտի բովանդակության տրանսֆորմացիային. Հայաստանը` ինքնորոշման, մարդու իրավունքների պաշտպանի իր ընկալումը փոխակերպեց հարևան երկրի 20% -ը օկուպացրած երկրի կարգավիճակի հետ: Այս համատեքստում ակնհայտ է, որ կարգավորման սառեցումը մեր երկրի համար պրոբլեմներ է հարուցում թե միջազգային, և թե ներքին հարաբերություններում. մի կողմից Հայաստանը դուրս է մնում գրեթե բոլոր տարածաշրջանային նախագծերից` սահմանափակելով իր ինքնիշխանությունը, մյուս կողմից` «հակամարտություն-շրջափակված Հայաստան» բանաձևը մոնոպոլ կարգավիճակ է ստեղծում քաղաքական, տնտեսական հարաբերություններում, ինչը լրջորեն կասկածի տակ է դնում երկրի զարգացման հեռանկարը: Այսօր ակնհայտ է, որ միայն ԼՂ-ի խնդրի արագ և խաղաղ կարգավորումը կարող է լիարժեքորեն նպաստել ՀՀ-ի ինտեգրմանը համաշխարհային և տարածաշրջանային գործընթացներին և ներքին համակարգային բարեփոխումների իրականացմանը, ինչը մրցակցային քաղաքական, տնտեսական հարաբերությունների միջավայր կձևավորի: Պետությունը և համակարգը Հանրապետության կարևոր խնդիրներից մեկը նաև համակարգային բարեփոխումների իրականացումն է: Չի կարելի ասել, թե 1991-ից հետո Հայաստանում դրական փոփոխություններ չեն եղել. ունենք բազմակուսակցական համակարգ, որոշակի բարեփոխումներ տնտեսական ոլորտում, ի վերջո` միջավայր, որում քաղաքացին, քիչ թե շատ, դրսևորվելու հնարավորություն ունի: Սակայն բարեփոխումները համակարգային բնույթ չեն կրել, ինչի հետևանքով գրեթե պահպանվել են խորհրդային կառավարման մշակույթն ու մեխանիզմները, մարդկանց տնտեսական և այլ կարգի հաջողությունները պայմանավորված են ոչ թե մրցակցային էլեմենտով, այլ` ստվերային կապերով, հովանավորչությամբ և այլն: Բարեփոխումների ուղուց շեղումը սկսվեց 1995թ.-ին, երբ իշխանությունը նոր համակարգը ֆորմալիզացնելու ճանապարհին որոշեց կիրառել ոչ քաղաքական գործիքներ: Աստիճանաբար իշխանությունը կորցրեց իր քաղաքական բովանդակությունը, քաղաքական համակարգում առաջացան անտագոնիզմի էլեմենտներ, փոխակերպվեցին ուժային կառույցների, տնտեսվարող սուբյեկտների սոցիալական կարգավիճակն ու ֆունկցիաները: Այս ամենը հանգեցնելու էր իշխանության ճգնաժամի, որն, իր հերթին, հաղթահարվելու էր կամ ընտրական ինստիտուտների միջոցով, կամ «ուրույն մենթալիտետի» ուժով: 1998-ին ընտրվեց զարգացման երկրորդ սցենարը, որը ոչ թե նոր համակարգի ձևավորման սկիզբ էր, այլ` քաղաքական ու տնտեսական հարաբերություններում տեսանելի մոնոպոլիզացման միտումների ֆորմալիզացում: Ժողովրդավարության հետընթացը, քաղաքացիական ինստիտուտների ճգնաժամը, ի վերջո, հանգեցրին «վերահսկելի ժողովրդավարության» մոդելի արմատավորմանը: Խոսելով ռուսական համանման մոդելի մասին` «Յաբլոկո» կուսակցության առաջնորդ Գրիգորի Յավլինսկին վերջերս ասել էր, թե այն ծառայեցնում է քաղաքացուն` վերջինիս ազատությունները, անվտանգությունը, բարեկեցությունն ապահովելու փոխարեն: Ասել է թե` մենք ունենք համակարգ, որի գոյությունը պետության հիմնադրման շրջանում չենք նախատեսել: Եւս մեկ կարևոր խնդրի մասին. անցած 16 տարիների ընթացքում պետությունը չգտավ, չհայտնաբերեց իր գլխավոր հասցեատիրոջը, նպատակը` միջին դասին, որը երկրի կայուն զարգացման, ժողովրդավարական և քաղաքացիական ինստիտուտների բնականոն գործունեության երաշխիքն է: Մեզանում այս դասի ինքնաարտահայտման ինստիտուտներ չկան, փոխարենը` գործ ունենք սեփական շահերը սպասարկող քաղաքական համակարգի, իր սոցիալական կարգավիճակն ու պատասխանատվությունը չգիտակցող օլիգարխիայի և պետությունից օտարված քաղաքացու հետ: Նոր ընտրություններ, նոր հույսեր Ընտրություններ հասկացությունը Հայաստանում ամենաարժեզրկված քաղաքական ինստիտուտն է: Իշխանությունների համար դա վերարտադրության պարտադիր միջոց է, ընդդիմության համար` հերթական հույս` հակառակորդին ոչնչացնելու համար, առաջին երկուսի համար` հարաբերությունների նոր կանոններ ամրագրելու առիթ: Նկատեցիք, ընտրական գործընթացի գլխավոր սուբյեկտը` քաղաքացին, բացակայում է: Եվ սա տխուր օրինաչափություն է 1995-ից սկսած, երբ ընտրությունից ընտրություն քաղաքացին օտարվում է պետությունից` մեկի համար դառնալով գործիք, մյուսի համար` կրիտիկական զանգված: Այս ամենով հանդերձ` ցանկացած ընտրություն, այդ թվում` առաջիկա նախագահական ընտրությունները, նոր սպասումների պատուհան են բացում: 2008թ.-ին Հայաստանում ստեղծվելու է նոր համակարգ` իշխանության վերարտադրության, կամ` իշխանափոխության հետևանքով: Ընդ որում` թե առաջին, և թե երկրորդ պարագայում նոր համակարգի լավ կամ վատ լինելը երաշխավորված չէ: Նոր համակարգի որակը պայմանավորված է ընտրական գործընթացով, ավելի ստույգ` մրցակցության բաղադրիչի առկայությամբ կամ բացակայությամբ: Առաջինի դեպքում` անկախ նոր նախագահի անձից, մենք կմոտենանք այն նպատակին, որ մեր առջև դրել ենք 1991թ.-ի սեպտեմբերի 21-ին: Երկրորդ դեպքում` դարձյալ անկախ նախագահի անձից, հինգ տարի շարունակ դարձյալ կխոսենք մեր պատկերացրած և իրական Հայաստանների հակադրության, բովանդակությունից զրկված հանրապետության, հպատակի վերածվող քաղաքացու մասին»:

Սուրեն Սուրենյանց, Քաղաքական տեխնոլոգիաների կենտրոն




Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:24
Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո
Պարզվում են Մոսկվայի արևմուտքում տարօրինակ հանգամանքներում երեխայի մահվան հանգամանքները։ Այս մասին հայտնում է mk.ru-ն։ Միջադեպը տեղի է...
Աղբյուր` Panorama.am
23:14
Երևանի սուպերմարկետներում մեր համազգային ամոթի և անարգանքի ամենօրյա հիշեցումն է. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է «Երևանի սուպերմարկետներում գրեթե ամենուր աշխատակցուհիներից շատերի խոսքում որսում եմ հայերենի...
Աղբյուր` Panorama.am
23:09
Նեթանյահուն Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիր կներկայացնի ռազմական կաբինետին, բայց սպառնացել է պատասխանել
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ նոյեմբերի 26-ին Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիր կներկայացնի՝ երկրի...
Աղբյուր` Panorama.am
22:50
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում Տիգրան Բարսեղյանը գրավեց «Միլանի» դարպասը
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում Սլովակիայի չեմպիոն «Սլովանն» ընդունել է Իտալիայի փոխչեմպիոն «Միլանին»։ Ընթանում է առաջին...
Աղբյուր` Panorama.am
22:28
Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել է Հայաստանի հայտնի ՓԲԸ-ներից մեկի աշխատակիցը
ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի և ՊԾ մարզային գումարտակների պարեկները ուժեղացված...
Աղբյուր` Panorama.am
21:49
ՔՊ-ն Արգիշտի Մեխակյանին առաջադրել Արմավիրի մարզպետի թեկնածու
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակից հայտնում են. «ՔՊ Վարչության հերթական նիստում հաստատեցինք Վայքի,...
Աղբյուր` Panorama.am
21:28
Երկրաշարժ՝ Իրանում, որը զգացվել է նաև Սյունիքի մարզում
ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից նոյեմբերի 26-ին` տեղական ժամանակով ժամը 20:50-ին (Գրինվիչի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Խաղամոլությունն այս իշխանության տնտեսական «բրենդն» է․ Թադևոս Ավետիսյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանը գրում է․ «Գիտելիքահեն...
Աղբյուր` Panorama.am
20:50
2025թ. բյուջեն վտանգավոր է, այն խոստանում է աղքատացում, գնաճ և բնակչի պարտավորությունների ավելացում. Նաիրի Սարգսյան
Կառավարության մատուցած 2025 թվականի պետական բյուջեն վեր է հանում այն հիմնահարցերը, որոնք առկա են հանրապետության սոցիալ-տնտեսական և քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
20:41
Ապարան-Սպիտակ ավտոճանապարհը դժվարանցանելի է, առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ այս ժամի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: «Փակ է Արագածոտնի...
Աղբյուր` Panorama.am
20:25
«Միլանի» ֆուտբոլիստը ծեծի է ենթարկել աղջկա
Թվում է՝ Իտալիայի Ա Սերիայում մոտ ապագայում կհայտնվի շատ աղմկահարույց սկանդալ։ Այս մասին գրում է Արմսպորտը՝ հղում անելով Rai 3 հեռուստաալիքի...
Աղբյուր` Panorama.am
20:11
Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն
ԱՐՏ-ՖԻՇ ընկերությունն արդեն 17 տարի շուկա է մատակարարում թարմ, որակյալ ու միջազգային ստանդարտներին համապատասխան ձուկ և ձկնկիթ։ Ընկերությունն իր...
Աղբյուր` Panorama.am
19:58
COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտե է ստեղծվել. վարչապետը հաստատել է կազմը
COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտե է ստեղծվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՇՄՆ-ից՝ նշելով, որ Փաշինյանը հաստատել է կազմը։ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ նոր տարածք է տեղափոխվել 125 մեքենա
ՀՀ ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Տեսանյութում  Պարեկային ծառայության Երևանի գնդի և մարզերի գումարտակների...
Աղբյուր` Panorama.am
19:29
Բրիտանացի մի շարք զինվորականների, քաղաքական գործիչների և լրագրողների մուտքը Ռուսաստան արգելված է
Բրիտանացի մի շարք զինվորականների, քաղաքական գործիչների և լրագրողների մուտքը Ռուսաստան արգելված է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
19:12
Սպիտակի ոլորանները փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը  նոր հաղորդագրություն է տարածել հանրապետության ճանապարհների մասին։   «Փակ է Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
19:04
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:51
Ձյուն և մառախուղ ՝ մարզերում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Նիկոլի ղեկավարած Հայաստանի արտաքին քաղաքականությունը մնացել է մենակ ու բոլոր կողմերից լքված․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Դիվանագիտությունը պաշտոնական գործունեության ձև է, որը վարում են պետության ղեկավարները,...
Աղբյուր` Panorama.am
18:23
Որսորդական հանդերձանքով և հրազենով անձինք բռնվել են Արարատի մարզի պահպանվող տարածքում
Նոյեմբերի 23-ի գիշերը արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) և Խոսրովի անտառ պետական արգելոցի սահմանակից...
Աղբյուր` Panorama.am
18:10
Գազպրոմի հարցում ամերիկյան պատժամիջոցներն ուղղված են նաև Թուրքիայի դեմ
ԱՄՆ-ի կողմից ռուսական «Գազպրոմ» ընկերության դեմ սահմանված պատժամիջոցների վերաբերյալ որոշումը կազդի նաև  Թուրքիայի վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Փոստային բաժանմունքի աշխատակցուհին յուրացրել էր տարեց կնոջ թոշակը
Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում նոյեմբերի 11-ին ստացել էին տեղեկություն, որ փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին, օգտվելով մի...
Աղբյուր` Panorama.am
17:53
Championat. Կարեն Խաչանովը վերջին ցուցանիշով Ռուսաստանի լավագույն թենիսիստն է
Championat.com-ը կազմել է ռուս լավագույն թենիսիստների վարկանիշն իր չափանիշներով` հաշվի առնելով բազմաթիվ գործոններ։ 2024 թվականի չորրորդ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Նոր Արեշում այրվել է երկու «Լեքսուս». հրկիզողը ձերբակալվել է
Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն  նոյեմբերի 24-ին, գիշերվա ժամը 3.19-ին ստացվել է ահազանգ, որ Երևանի Նոր Արեշի...
Աղբյուր` Panorama.am
17:32
Ուշակով. ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են»
Ռուսաստանը հարգում է Հայաստանի անկախ ընթացքը, որը դադարեցրել է իր ակտիվ մասնակցությունը ՀԱՊԿ-ում, այնուամենայնիվ, Երևանը շարունակում է...
Աղբյուր` Panorama.am
17:13
ՍԴ-ն որոշեց՝ 120 մլն եվրոյի վարկի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Սահմանդրությանը
Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի...
Աղբյուր` Panorama.am
17:08
Ռոնալդուն շրջանցում է Մեսսիին՝ մեկ տարվա ընթացքում 40 գոլ խփելով
«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հերթական անգամ հասել է մեկ տարվա ընթացքում 40-րդ գոլի շեմին։ Պորտուգալացին դուբլի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:01
Տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել. ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախորդ օրը տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։   «2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
16:56
Ալեն Սիմոնյանն օգնության է շտապում Գեղամ Նազարյանին
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանն օգնության է շտապել ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանին, որի հետ Վիետնամ կատարած այցելության...
Աղբյուր` Panorama.am
16:38
Կարեն Վրթանեսյան. Հաջողությամբ կազմակերպվելու և արդյունավետ դիմադրելու, է՛լ չասեմ հաղթելու համար զարգացած ազգային ինստիտուտներ են պետք
«Թանկացումների գալիք ցունամիին ընդառաջ բազմաթիվ զարմացած գրառումներ եմ տեսնում. «Իսկ ինչո՞ւ ոչ ոք չի ընդվզում», «Ո՞ւր են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա
12:56 26/11/2024

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}