ԸՍՏ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ, ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ԱՌԱՆՑ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
Երևանում այս օրերին իրականացվող մասսայական կառուցապատումներն ու մասնավորապես այն, որ քաղաքի կենտրոնով անցնող Գետառ գետի հունը փոխելը առաջացրել էր բնապահպանական կազմակերպությունների զայրույթն ու դժգոհությունը: Այսօրվա ասուլիսում բնապահպաության նախարար Արամ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ հայտարարեց, որ կառուցվող գետնանցումների, բնակելի տների ու Գետառի կառուցապատման նախագծային ծրագրերը բնապահպանական փորձաքննություն չեն անցել: Իսկ հնարավո՞ր է, որ փորձաքննությունից հետո այդ շինությունները քանդվեն: «Մենք փորձաքննություն կանցկացնենք և արդյունքների մասին լրացուցիչ կհայտնենք»,- նկատեց Արամ Հարությունյանը:
Նրա խոսքերով, կառուցապատմանը զուգահեռ Երևանի գլխավոր հատակագծով նախատեսված է անտառվերականգնման աշխատանքներ իրականացնել: «Այն միջոցառումները, որոնք նախատեսված են քաղաքի գլխավոր հատակագծով, գոնե դրանք հետևողականորեն իրականացվեն և հասնել նրան, որ ծառեր տնկվեն»,- նախարարության դիրքորոշումը հայտնեց նախարարը:
Հավելենք, որ Երևանում գետնանցումների կառուցապատումն ըստ քաղաքապետարանի պաշտոնյաների, ավարտվելու է մինչև այս տարվա վերջ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան