ԱՐՈՆՅԱՆԸ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՆԳՅԱԿՈՒՄ Է
Մեխիկոյում անցկացվող շախմատի աշխարհի առաջնության մրցաշարային աղյուսակում օլիմպիական չեմպիոն, հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 6 միավորով եզրափակում է լավագույն հնգյակը: Հայ շախմատիստը Սվիդլերի հետ խաղում գրանցել է ոչ ոքի:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջը, 13-րդ խաղարկային փուլում դրական արդյունք է գրանցվել միայն Լեկո-Մորոզևիչ մրցամարտում, որտեղ 1 միավոր է վաստակել Լեկոն: Այսպիսով աշխարհում լավագույնի մրցամարտը 8.5 միավորով գլխավորում է Վիշվանաթ Անանդը, նրան 7.5 միավորով հաջորդում է Բորիս Գելֆանդը, իսկ լավագույն եռյակը 7 միավորով եզրափակում է Վլադիմիր Կրամնիկը: Լևոն Արոնյանին 6.5 միավորով նախորդում է Լեկոն, իսկ մրցաշարային աղյուսակը 5.5 միավորներով համապատասխանաբար եզրափակում են Գրիշչուկը, Սվիդլերը և Մորոզեվիչը: Նշենք, որ առաջնության ավարտին մնացել է մեկ փուլ:
Հիշեցնենք, որ շախմատի աշխարհի առաջնությունը մեկնարկել է սեպտեմբերի 12-ին և կավարտվի այսօր, իսկ անհրաժեշտության դեպքում վաղը կանցկացվի լրացուցիչ բլից-խաղ: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 1.3 միլիոն դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան