ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒ ՎՐԱՍՏԱՆՆ ԻՐԵՆՑ ԵՂԲԱՅՐՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼ ԿՆԿԱՐԱՀԱՆԵՆ
«Անհրաժեշտ է ընդլայնել Ադրբեջանի ու Վրաստանի համագործակցությունը կինոարտադրության ոլորտում, ինչպես նաև կապեր հաստատել համատեղ կինոֆիլմերի ստեղծմամբ հետաքրքրված ընկերությունների միջև»: Ինչպես հայտնում է «Նովոստի Ադրբեջան» գործակալությունը, այս որոշումն ընդունվել է Ադրբեջանի ու Վրաստանի տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նախօրեին տեղի ունեցած չորրորդ նիստում:
Որոշման մեջ նշված է վրացական «Իմեդի» հեռուստաընկերության` համատեղ հեռուստասերիալ ստեղծելու նախաձեռնությանն աջակցելու անհրաժեշտությունը: Ըստ խորհրդի անդամների, սերիալում պետք է արտացոլվեն երկու երկրների` պատմական ընկերությունն ու բարիդրացիական հարաբերությունները:
Այս նախաձեռնությանն աջակցելու պարտավորությունը արձանագրությամբ նախատեսված է, որ կիրականացնի Ադրբեջանի ԳԱԱ-ն և Վրաստանի մշակույթի, սպորտի ու հուշարձանների պահպանության հարցերի նախարարությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա