ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՎԱՂԸ ԿՀՐԱՊԱՐԱԿԻ ԱԼՅՈՒՐԻ, ՑՈՐԵՆԻ ԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
Վաղը տեղի կունենա տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հերթական նիստը: Հանձնաժողովի մամուլի քարտուղար Արմինե Ուդումյանի հաղորդմամբ, նիստի ընթացքում կքննարկվեն ցորենի, ալյուրի, օղու, էթիլային սպիրտի շուկաների ուսումնասիրության արդյունքները: Նիստում կքննարկվեն ևս միի քանի դիմում-բողոք, ինչպես նաեւ մի շարք տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ պահանջված տեղեկատվությունը չտրամադրելու համար պատասխանատվության միջոց կիրառելու մասին հարցեր:
Նշենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում գրեթե բոլոր սննդատեսակների, այդ թվում այլուրի, հացի, ձեթի, յուղի գները բարձրացել են: Նկատենք, որ այս տարի մեր հանրապետությունում հացահատիկի առատ բերք է եղել: Իրավիճակի հիմնավորման վերաբերյալ մասնագետների կողմից շրջանառվող վարկածները տարբեր են, ոմանք էլ որևէ բացատրություն չեն գտնում:
Ի դեպ, վիճակագրական պետական ծառայությունը դեռևս չի ամփոփել, թե վերջին մեկ ամսվա ընթացքում սննդամթերքի սակագները որքանով են բարձրացել:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան