«ՎԻՎԱՍԵԼ». ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿ
«ՎիվաՍելի» հետվճարային բաժանորդները կարող են վճարումներ կատարել TellCell-ի տերմինալների միջոցով: Այս մասին տեղեկացանք «ՎիվաՍելի» հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հոկտեմբերի 5-ից «ՎիվաՍելի» հետվճարային բաժանորդներին (Կլասիկ և կորպորատիվ սակագնային պլաններ) հնարավորություն է ընձեռվում վճարել ծառայությունների համար, ինչպես նաև կատարել կանխավճար TellCell-ի տերմինալների միջոցով, ինչը բաժանորդներին հնարավորություն կտա օգտվել առավել արագ, շուրջօրյա ու հուսալի ծառայութունից: Աղբյուրի հաղորդմամբ, TellCell-ի տերմինալները տեղադրված են Երևանի տարբեր վայրերում, ինչպես նաև մարզերում: Տերմինալից կարելի է օգտվել օրվա ցանկացած ժամի, մատչելի մենյուի օգնությամբ, վճարելով կանխիկ գումար` սկսած 1000 դրամից, եռալեզու համակարգի միջոցով, այլ հետվճարային բաժանորդի փոխարեն վճարումներ կատարելու նպատակով: Ի դեպ,TellCell-ի տերմինալների միջոցով վճարումներ կատարելու դեպքում, TellCell-ի ավտոմատ կերպով բաժանորդից կգանձի վճարված գումարի 2%-ի չափով գումար:
Հիշեցնենք, որ «ՎիվաՍելը» (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: Իր հիմնադրման օրվանից, այն կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների զգալի բազա: Ընկերությունը համարվում է Հայաստանի շարժական հեռահաղորդակցության շուկայում նորարարական տեսականու և ծառայությունների զարգացման ու առաջարկի առաջատարը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան