ԱՅՍՕՐ ԵՐԵԿՈՅԱՆ ԵՐԵՎԱՆ ԿԳԱՆ ՖԻՖԱ-Ի ԵՎ ՈՒԵՖԱ-Ի ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրավերով այսօր երեկոյան Երևան կժամանեն ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը և ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին: Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՖՖ մամուլի քարտուղար Տիգրան Իսրայելյանը:
Ըստ օրակարգի` միջազգային մարզական կառույցների ղեկավարներին վաղը կընդունեն հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը և վարչապետ Սերժ Սարգսյանը: Նույն օրը Ռ. Հայրապետյանի հետ հյուրերը կմասնակցեն «Մանկապատանեկան ինտերնատ մարզադպրոց, ազգային հավաքականների տեխնիկական կենտրոնի» հիմնաքարի տեղադրման արարողությանը:
Նախատեսված է Միշել Պլատինիի, Յոզեֆ Բլատերի և Ռուբեն Հայրապետյանի այցը «Բանանց» ակումբի կողմից շահագործվող մանկապատանեկան ֆուտբոլային դպրոց, որը վերանորոգվել է ՖԻՖԱ-ի «Գոալ» ծրագրի շրջանակներում: Մեկնումից առաջ Յոզեֆ Բլատերը և Միշել Պլատինին կհանդիպեն լրագրողների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան