ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ ԵՆ ՃԱՆԱՉԵԼ ԵՎԳԵՆԻ ԳՐԻՇԿՈՎԵՑԻՆ
Լրատվամիջոցների կողմից «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնի լավագույն ներկայացում ճանաչվեց Եվգենի Գրիշկովեցի «Ինչպես ես շուն կերա» և «Միաժամանակ» ներկայացումները: Համապատասխան վկայական արդեն իսկ ուղղարկվել է ռուս ռեժիսոր-դերասանին: Այս մասին կազմակերպիչները նախօրեին հայտարարեցին «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնի փակման արարողության ժամանակ:
Համապատասխան վկայականներ շնորհվեցին նաև փառատոնի հայկական ներակայացումներին, ինչպես նաև արտասահմանյան թատրոններին: Փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը նաև վկայականներ հանձնեց փառատոնի կամավորներին և «Հայֆեստը» լավագույնս լուսաբանած լրագրողին` «Առավոտ» օրաթերթի մշակութային էջի պատասխանատու Գոհար Հակոբյանին: Փառատոնը փակվեց Լիտվայի «Արթս փրինթինգ հաուս» թատերախմբի «Սալամանդրայի երազը» պարային-պլաստիկ բեմադրությամբ:
Հիշեցնենք, որ «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնը անցկացվեց հոկտեմբերի 4-14-ը: Փառատոնին մասնակցում էին 50 երկրի ավելի քան 350 մասնակիցներ: 11 օրերի ընթացքում ցուցադրվեց 90 ներկայացում Երևանի 14 թատերաբեմերում: