ԿՈՐԵԱՆ ՋԷ՞Կ Է ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Հարավկորեական GS Engineering & Construction ընկերությունը մտադիր է Հայաստանում 218 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ՋԷԿ կառուցել: Այդ մասին տեղեկացնում է delo.ua կայքէջը: GS-ի հայտարարության մեջ նաև ասված է, որ ջերմաէլեկտրակայանն ունենալու է 205 մեգավատտ հզորություն և կառուցվելու է Երևանի հարավում:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում էներգետիկայի նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը այս կապակցությամբ տեղեկացրեց. «Մենք նման ծրագիր չունենք: Եթե դա նրանց մտադրությունն է, այլ հարց է, բայց նման տեղեկություն մենք չունենք»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան