ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՀԵՏՈ ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԿԱՏԱՐԻ ԵՎՍ ՄԵԿ ԱՅՑ` ՄՈՍԿՎԱ»
«Այս տարի Իրան-Հայաստան հարաբերությունների աշխուժացումը նշանակում է մի բան. Իրանը դառնում է Հայաստանի անկախության և կայուն զարգացման լրացուցիչ երաշխավորը»,- այսպիսի պատասխան տվեց քաղաքական վերլուծաբան Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑԸ, Panorama.am-ի թղթակցի այն հարցին, թե ի՞նչ կոնկրետ նպատակներ էր հետապնդում Իրանի նախագահի Հայաստան կատարած այցելությունը:
Նրա ներկայացմամբ, Իրանը իր վրա է վերցնում որոշ պարտականություններ, որոնք մինչ այդ կրում էր Ռուսաստանը: «Իրանը, վերջապես, մեզ հետ կամ առանց մեզ, հասել է այն նախնական պայմանավորվածությանը, որ Իրան-Հայաստան գազամուղը այնուամենայնիվ կընդլայնվի և կդառնա էքսպորտային»,- նշեց վերլուծաբանը, հավելելով, որ հենց դա է պատճառը, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը այս տարի երեք անգամ հանդիպել է Հայաստանի նախագահին:
«Հայաստան կատարած այցից հետո Իրանի նախագահը կունենա ևս մեկ այց և դա կլինի Մոսկվա: Ժամկետները ճշտվում են»,- նշեց Ս. Շաքարյանցը, ընդգծելով, որ Մոսկվա այցելության ժամանակ կքննարկվեն, թե ինչի հետ է կապված հայ-իրանական հարաբերությունների աշխուժությունը:
Վերլուծաբանի կարծիքով աշխություն է նկատվում նաև ռուս-իրանական հարաբերություններում: «Ես տեսնում եմ շատ աշխույժ եռակի բանակցություններ և մտքերի փոխանակումներ: Կոնկրետ ինչ է քննարկվել Երևանում, ես դժվարանում եմ ասել, սակայն դա կարող է լինել, ասենք, այն, թե ինչպես պետք է տարածաշրջանային սրված իրավիճակում առաջնային անհրաժեշտության ապրանքներով ապահովել մեր երկրներին»,- իր խոսքն ամփոփեց վերլուծաբանը:
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան

