Ա. ՓԻԼԻՊՈՍՅԱՆ. «ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՏԵՍՔԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ»
«Մեկ ու կես տարի առաջ ամերիկյան դեսպանատան հետ կնքված պայմանագրի համաձայն պետք է վերականգնվեր Էրեբունի ամրոցի կենտրոնում գտնվող ուրարատական Սուս աստծո տաճարը, բայց այսօր աշխատանքները դադարեցված են»,-այսօրվա ասուլիսում ասաց Էրեբունի թանգարանի տնօրեն Աշոտ Փիլիպոսյանը:
Նրա խոսքով, ամերիկյան դեսպանատանը ներկայացված նախագծով տաճարը պետք է ունենար տանիք, սակայն պեղումների ժամանակ բացված տաճարը տանիք չի ունեցել, այլ միայն պատեր: «Նման նախագծով չէր կարող վերանորոգվել տաճարը: Մշակվեց մեկ այլ նախագիծ, որի համաձայն բարձրացվելու էին միայն պատերը: Ամերիկյան դեսպանատունը հրաժարվեց այս նոր նախագիծը ֆինանասավորել»,-նշեց Ա.Փիլիպոսյանը:
Նշենք, որ սկզբնական նախագիծը մշակված է եղել Էրեբունի թանգարանի նախկին տնօրենի և մի քանի ճարտարապետների կողմից, որոնց անուններն այժմյան տնօրեն չցանկացավ հրապարակել: «Եթե վերականգնում են մի հուշարձան, պետք է ճիշտ, սկզբնական տեսքին համապատասխան անել: Հակառակ դեպքում լավ է` մնա իր նախկին, կիսաքանդված վիճակով, այլապես ծիծաղի առարկա կդառնանք մեր հարևանների մոտ»,-ասաց թանգարանի տնօրենը:
Նրա խոսքով, պետք է պահպանել գիտական մակարդակը, որակը և որևէ ձևով հետ չմնալ հարևաններից: «Արևմտյան Հայաստանում ուրարտական հուշարձանների ուսումնասիրությամբ զբաղվում են 15-ից ավելի հնագետներ: Միգուցե նրանք սխալ են մեկնաբանում, կեղծում են տվյալները, բայց մենք պետք է ապահովենք գիտական մակարդակը»,-ավելացրեց բանախոսը:
Ամերիկյան դեսպանատան տրամադրած գումարը կազմում էր 10 հազար դոլար: Նոր կազմած նախագծի համար պահանջվող գումարը ևս այդքան է:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա