Մեկնաբանություններ
15:19 24/10/2007
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի խոսքը` Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի նիստում
Հարգարժան գործընկերներ, տիկնայք և պարոնայք,
Մեծ ուրախությամբ եմ ողջունում Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի նիստի մասնակիցներին և ցանկանում բոլորիս արդյունավետ և բեղմնավոր աշխատանք: Ճիշտ է, հերթական այս նիստն ուշացել է մեկ տարով, սակայն հավատացած եմ, որ այդ հանգամանքը որևէ ազդեցություն չէր կարող թողնել մեր համագործակցության վրա, որը շարունակվել է բնականոն հունով և էլ ավելի է խորանալու հետագա տարիներին:
ԱՄՆ-ը կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքում, հանդիսանալով Հայաստանին մարդասիրական օգնություն տրամադրող խոշորագույն դոնոր, և Միացյալ Նահանգների հետ փոխհարաբերությունները Հայաս¬տանի արտաքին քաղաքականության հիմնարար ուղղություններից են: Հայաստան-ԱՄՆ հարաբերություններն ընդգրկում են համագործակցության լայն շրջանակ և դինամիկ զարգացման բնույթ են կրում: Անկախության առաջին տարիներից ի վեր ԱՄՆ կառավարությունը հանդես է եկել Հայաստանի անկախությանն աջակցելու և այն ամրապնդելու դիրքերից, որի համար կարևորագույն խթան են հանդի¬սացել ժողովրդավարական ճանապարհով անկախության ձեռքբե¬րումը, ժողովրդավարական ինստիտուտների հաստատումը, տնտեսության ազատականացումը և Միացյալ Նահանգներում հեղինակավոր ու ազդեցիկ հայ համայնքի առկայությունը: 1992թ. հոկտեմբերից առ այսօր, Ազատության աջակցության ակտի շրջա¬նակներում, ամերիկյան կառավարությունը Հայաստանին հատկացրել է շուրջ 1.7 մլրդ ԱՄՆ դոլարի մարդասիրական և տեխնիկական աջակցություն:
Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում գրանցված բարձր մակարդակն ու դրանց հետագա ընդլայնումը Հայաստանը դիտարկում է որպես մեր երկրի տնտեսական զարգացման և տարածաշրջանային կայունության կարևոր գրավական: Հայաստանը ձգտում է ամրապնդել արձանագրված դրական միտումներըª առաջին հերթին օգտագործելով Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի ձևաչափը: Այս ձևա¬չափն արդեն իսկ ապացուցել է իր կենսունակությունը և կարծում եմ` բոլորդ կհամաձայնեք ինձ հետ, որ անհրաժեշտ է պահպանել այս ձևաչափի գործունեության անխափանությունը:
Աշխատանքային խմբի գործունեությունն ընդգրկում է Հայաստանի զարգացման համար չափազանց կարևոր` բանկային, իրավական, էներգետիկայի, ենթակառուցվածքների, դատական, մաքսային բնագավառները: Լուրջ ձեռքբերումներ են գրանցվել մտավոր սեփականության, մարդկանց թրաֆիկինգի, փողերի լվացման, հակակոռուպցիոն ռազմավարության, ահաբեկչության ֆինանսավորման, մերձսահմանային և գյուղատնտեսական ոլորտներին առնչվող խնդիրներում: Ուզում եմ մեկ անգամ ևս ընդգծել, որ վերը թվարկված բնագավառները Հայաստանի իշխանությունների օրակարգի առաջնահերթություններն են, և այս ուղղություններով ձեռք բերած նվաճումների գործում դժվար է գերագնահատել աշխատանքային խմբի գործունեության շրջանակներում մեր համատեղ ջանքերը:
Մասնավորապես, ուզում եմ անդրադառնալ Հազարամյակի մարտահրավեր ծրագրին, որը հիմնականում ուղղված է տնտեսական զարգացման խթանմանը և գյուղական շրջաններում աղքատության կրճատմանը: Հարկ եմ համարում նշել, որ Հայաստանի իշխանությունները մեծ ուշադրություն են դարձնում գյուղական շրջանների զարգացմանն ու աղքատության կրճատմանը և չեն ապավինում միայն օտարերկրյա պետությունների օգնությանը, այլ ինքնուրույն որոշակի քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ` մշտապես ուշադրության կենտրոնում պահելով գյուղի խնդիրները:
Վերստին ուզում եմ հաստատել Հայաստանի կառավարության նվիրվածությունը ժողովրդավարության սկզբունքներին և շեշտել, որ Հայաստանի իշխանությունները շարունակելու են երկրում ընթացող քաղաքական և տնտեսական բարեփոխումները: Հայաստանի քաղաքական և տնտեսական ապագան, մեր տեսլականը` կայացած ժողովրդավարական և ազատական երկրի կառուցումն է և, համամարդկային արժեքների դավանման համատեքստում, ԱՄՆ-ն ընկալվում է մեր կողմից իբրև Հայաստանի դաշնակից: Միայն վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանում ընդունվել է նոր Սահմանադրություն, արմատապես բարեփոխվել է արդարադատության համակարգը, բարելավվել է ընտրական օրենսգիրքը, ընդունվել է տեղական ինքնակառավարման նոր օրենքը: Կոռուպցիայի դեմ պայքարը ներկայիս կառավարության համար գերակա առաջնահերթություն է, և կառավարությունն արդեն իսկ կտրուկ քայլեր է ձեռնարկել հարկային և մաքսային ոլորտներում իրավիճակի բարելավման ուղղությամբ: Առաջին արդյունքներն առկա են, և այս գիծը հետևողականորեն շարունակվելու է նաև առաջիկայում:
ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում մեր երկրում ընտրական համակարգը բարելավելու ուղղությամբ ԱՄՆ իշխանությունների օժանդակությունը և պատրաստակամ է այսուհետ ևս սերտորեն համագործակցել ամերիկյան կողմի հետ: ՀՀ իշխանությունները շահագրգռված են ընտրությունների ազատ, թափանցիկ և արդար անցկացման մեջ, ինչի վկայությունն են 2007թ. խորհրդարանական ընտրությունները, որոնք բարձր գնահատականի արժանացան միջազգային դիտորդների կողմից: Հայաստանի իշխանությունները վճռական են նախագահական ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան կազմակերպելու հարցում:
Կրկին հաջողություն և արդյունավետություն եմ մաղթում նիստի աշխատանքներին, վստահ լինելով, որ ձեր գործն իր կարևոր ներդրումն է ունենալու ինչպես հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման ու ընդլայնման, այնպես էլ անկախ Հայաստանի տնտեսության զարգացման ու ժողովրդավարության ամրապնդման գործում:
Շնորհակալություն:

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Լրահոս
23:24
Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո
Պարզվում են Մոսկվայի արևմուտքում տարօրինակ հանգամանքներում երեխայի մահվան հանգամանքները։ Այս մասին հայտնում է mk.ru-ն։
Միջադեպը տեղի է...
Աղբյուր` Panorama.am
23:14
Երևանի սուպերմարկետներում մեր համազգային ամոթի և անարգանքի ամենօրյա հիշեցումն է. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է
«Երևանի սուպերմարկետներում գրեթե ամենուր աշխատակցուհիներից շատերի խոսքում որսում եմ հայերենի...
Աղբյուր` Panorama.am
23:09
Նեթանյահուն Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիր կներկայացնի ռազմական կաբինետին, բայց սպառնացել է պատասխանել
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ նոյեմբերի 26-ին Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիր կներկայացնի՝ երկրի...
Աղբյուր` Panorama.am
22:50
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում Տիգրան Բարսեղյանը գրավեց «Միլանի» դարպասը
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում Սլովակիայի չեմպիոն «Սլովանն» ընդունել է Իտալիայի փոխչեմպիոն «Միլանին»։ Ընթանում է առաջին...
Աղբյուր` Panorama.am
22:28
Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել է Հայաստանի հայտնի ՓԲԸ-ներից մեկի աշխատակիցը
ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի և ՊԾ մարզային գումարտակների պարեկները ուժեղացված...
Աղբյուր` Panorama.am
21:49
ՔՊ-ն Արգիշտի Մեխակյանին առաջադրել Արմավիրի մարզպետի թեկնածու
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակից հայտնում են.
«ՔՊ Վարչության հերթական նիստում հաստատեցինք Վայքի,...
Աղբյուր` Panorama.am
21:28
Երկրաշարժ՝ Իրանում, որը զգացվել է նաև Սյունիքի մարզում
ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից նոյեմբերի 26-ին` տեղական ժամանակով ժամը 20:50-ին (Գրինվիչի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Խաղամոլությունն այս իշխանության տնտեսական «բրենդն» է․ Թադևոս Ավետիսյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանը գրում է․
«Գիտելիքահեն...
Աղբյուր` Panorama.am
20:50
2025թ. բյուջեն վտանգավոր է, այն խոստանում է աղքատացում, գնաճ և բնակչի պարտավորությունների ավելացում. Նաիրի Սարգսյան
Կառավարության մատուցած 2025 թվականի պետական բյուջեն վեր է հանում այն հիմնահարցերը, որոնք առկա են հանրապետության սոցիալ-տնտեսական և քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
20:41
Ապարան-Սպիտակ ավտոճանապարհը դժվարանցանելի է, առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ այս ժամի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Փակ է Արագածոտնի...
Աղբյուր` Panorama.am
20:25
«Միլանի» ֆուտբոլիստը ծեծի է ենթարկել աղջկա
Թվում է՝ Իտալիայի Ա Սերիայում մոտ ապագայում կհայտնվի շատ աղմկահարույց սկանդալ։ Այս մասին գրում է Արմսպորտը՝ հղում անելով Rai 3 հեռուստաալիքի...
Աղբյուր` Panorama.am
20:11
Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն
ԱՐՏ-ՖԻՇ ընկերությունն արդեն 17 տարի շուկա է մատակարարում թարմ, որակյալ ու միջազգային ստանդարտներին համապատասխան ձուկ և ձկնկիթ։ Ընկերությունն իր...
Աղբյուր` Panorama.am
19:58
COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտե է ստեղծվել. վարչապետը հաստատել է կազմը
COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտե է ստեղծվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՇՄՆ-ից՝ նշելով, որ Փաշինյանը հաստատել է կազմը։
«Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ նոր տարածք է տեղափոխվել 125 մեքենա
ՀՀ ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․
«Տեսանյութում Պարեկային ծառայության Երևանի գնդի և մարզերի գումարտակների...
Աղբյուր` Panorama.am
19:29
Բրիտանացի մի շարք զինվորականների, քաղաքական գործիչների և լրագրողների մուտքը Ռուսաստան արգելված է
Բրիտանացի մի շարք զինվորականների, քաղաքական գործիչների և լրագրողների մուտքը Ռուսաստան արգելված է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
19:12
Սպիտակի ոլորանները փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը նոր հաղորդագրություն է տարածել հանրապետության ճանապարհների մասին։
«Փակ է Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
19:04
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:51
Ձյուն և մառախուղ ՝ մարզերում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ:
«Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Նիկոլի ղեկավարած Հայաստանի արտաքին քաղաքականությունը մնացել է մենակ ու բոլոր կողմերից լքված․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է.
«Դիվանագիտությունը պաշտոնական գործունեության ձև է, որը վարում են պետության ղեկավարները,...
Աղբյուր` Panorama.am
18:23
Որսորդական հանդերձանքով և հրազենով անձինք բռնվել են Արարատի մարզի պահպանվող տարածքում
Նոյեմբերի 23-ի գիշերը արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) և Խոսրովի անտառ պետական արգելոցի սահմանակից...
Աղբյուր` Panorama.am
18:10
Գազպրոմի հարցում ամերիկյան պատժամիջոցներն ուղղված են նաև Թուրքիայի դեմ
ԱՄՆ-ի կողմից ռուսական «Գազպրոմ» ընկերության դեմ սահմանված պատժամիջոցների վերաբերյալ որոշումը կազդի նաև Թուրքիայի վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Փոստային բաժանմունքի աշխատակցուհին յուրացրել էր տարեց կնոջ թոշակը
Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում նոյեմբերի 11-ին ստացել էին տեղեկություն, որ փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին, օգտվելով մի...
Աղբյուր` Panorama.am
17:53
Championat. Կարեն Խաչանովը վերջին ցուցանիշով Ռուսաստանի լավագույն թենիսիստն է
Championat.com-ը կազմել է ռուս լավագույն թենիսիստների վարկանիշն իր չափանիշներով` հաշվի առնելով բազմաթիվ գործոններ։ 2024 թվականի չորրորդ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Նոր Արեշում այրվել է երկու «Լեքսուս». հրկիզողը ձերբակալվել է
Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 24-ին, գիշերվա ժամը 3.19-ին ստացվել է ահազանգ, որ Երևանի Նոր Արեշի...
Աղբյուր` Panorama.am
17:32
Ուշակով. ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են»
Ռուսաստանը հարգում է Հայաստանի անկախ ընթացքը, որը դադարեցրել է իր ակտիվ մասնակցությունը ՀԱՊԿ-ում, այնուամենայնիվ, Երևանը շարունակում է...
Աղբյուր` Panorama.am
17:13
ՍԴ-ն որոշեց՝ 120 մլն եվրոյի վարկի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Սահմանդրությանը
Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի...
Աղբյուր` Panorama.am
17:08
Ռոնալդուն շրջանցում է Մեսսիին՝ մեկ տարվա ընթացքում 40 գոլ խփելով
«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հերթական անգամ հասել է մեկ տարվա ընթացքում 40-րդ գոլի շեմին։ Պորտուգալացին դուբլի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:01
Տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել. ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախորդ օրը տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։
«2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
16:56
Ալեն Սիմոնյանն օգնության է շտապում Գեղամ Նազարյանին
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանն օգնության է շտապել ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանին, որի հետ Վիետնամ կատարած այցելության...
Աղբյուր` Panorama.am
16:38
Կարեն Վրթանեսյան. Հաջողությամբ կազմակերպվելու և արդյունավետ դիմադրելու, է՛լ չասեմ հաղթելու համար զարգացած ազգային ինստիտուտներ են պետք
«Թանկացումների գալիք ցունամիին ընդառաջ բազմաթիվ զարմացած գրառումներ եմ տեսնում. «Իսկ ինչո՞ւ ոչ ոք չի ընդվզում», «Ո՞ւր են...
Աղբյուր` Panorama.am
Տեսանյութեր
12:56 26/11/2024
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա
11:29 26/11/2024
Վահագն Խաչատուրյանը դիմավորել է Դուդային
14:27 23/11/2024
Հայ-ռուսական հարաբերությունները հոգեվարքի մեջ են. Հայկ Խալաթյան