ԳԵՂԱՐՎԵՍՏԱՑ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ...
Թամանյանի թանգարան-ինստիտուտում ամեն ուրբաթ կազմակերպվում են «Զրույց-տեսադիտումներ», որի ընթացքում քննարկվում, ցուցադրվում են մշակութային որևէ հուշարձանին, արվեստի որևէ տեսակին, որևէ թանգարանին ու նրա հավաքածուին նվիրված ֆիլմեր:
«Ուսումնական հաստատություններում դասավանդման մակարդակը, դասախոսների կրթական մակարդակը ցածր է, ու մենք փորձում ենք լրացնել այդ բացերը, որոնք առաջ են եկել 10-15 տարի առաջ: Մակարդակը բավականին ցածր է հատկապես գեղարվեստաց հաստատություններում` Գեղարվեստի ակադեմիայում, ԵՊՀ պատմության ֆակուլտետի արվեստաբանության բաժնում»,-Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Թամանյանի թանգարան-ինստիտուտի տնօրեն, զրույց-տեսադիտումների կազմակերպիչ Հայկ Թամանյանը:
Նրա խոսքով, Գեղարվեսի ակադեմիայում և արվեստաբանության բաժնում սովորող ուսանողները ստանում են տեսական բավականին խորացված գիտելիքներ, բայց տեսողական նյութի մատուցումը շատ թույլ է: «Մենք Ռուսաստանից բերված արվեստի, մշակույթի մասին տարբերի կինոնկարների միջոցով լրացնում ենք այդ բացը, ավելի ամբողջական դարձնում ինչ-որ թեմայի մասին պատկերացումը: Նկարները, ֆիլմերում ներկայացված ամեն մի մանրամասն լիարժեք է դարձնում արվեստով, մշակույթով զբաղվողների գիտելիքները»,-ասաց Հ. Թամանյանը:
Նշենք, որ ներածական խոսքը մատուցում է գեղանկարիչ Անուշ Չուբարյանը: Ինչպես պարզեցինք, զրույց-տեսադիտումների երկրորդ շրջանը կոչված է «Աշխարհի 80 հրաշալիքներ», որի ընթացքում մասնակիցները ֆիլմերի միջոցով շրջագայություն են կատարելու ու ծանոթանալու աշխարհի հնագույն ցեղերի` ինկեր, մայաների կողմից ստեղծած մշակութային հուշարձաններին, նաև հին քաղաքակրթություններ ունեցող երկրների մշակույթներին:
Նկատենք, որ տեսադիտումներին մասնակցում են հիմնականում ուսանողներ` վերը նշված բուհերից: Զրույց-տեսադիտումները կշարունակվեն մինչև դեկտեմբերի 21-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա