ՔԿՀ-Ի ՎԱՐՉԱԿԱԶՄԸ ԿՆԵՐԿԱՅԱ՞ՑՆԻ ՄԱԼԽԱՍՅԱՆԻ ՎԱՂԱԿԵՏ ԱԶԱՏՄԱՆ ՀԱՐՑԸ
Ինչպես արդեն Panoarama.am-ը տեղեկացրել էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբը օրեր առաջ հանդիպել էր ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ- ում գտնվող Ժիրայր Սեֆիլյանի և Վարդան Մալխասյանի հետ:
Ըստ պաշտպանի գրասենյակի տեղեկատվության, նրանք արձագանքել են մամուլում տեղ գտած հրապարակումներին: Հիշեցնենք, որ Ժ.Սեֆիլյանի և Վ. Մալխասյանի զորակցության կոմիտեն հայտարարություն էր տարածել, որում նշված էր, որ «Վարդաշեն» ՔԿՀ- ում խուզարկություն կատարելու ժամանակ խուզարկողը Մալխասյանին մեղադրել է զազրախոսելու մեջ` խցում գտնվող բոլոր բանտարկյալներին նկատողություն հայտարարելով:
Ժ.Սեֆիլյանն ու Վ.Մալխասյանը Պաշտպանի ներկայացուցիչներին հայտնել են, որ ստուգումներն անցկացվել են ամբողջ ՔԿՀ-ում և հերքեցին նկատողություն հայտարարելու մասին լուրերը, ինչը և հաստատեց ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ- ի պետի տեղակալ Ա. Պետրոսյանը: Ավելին, ըստ Օմբուդսմենի գրասենյակի, վերջինիս խոսքերով` մինչև նոյեմբերի 5- ը ՔԿՀ- ի վարչակազմը կներկայացնի Մալխասյանի վաղակետ ազատման հարցը:
Ժ. Սեֆիլյանն ու Վ. Մալխասյանը վարչակազմի վերաբերմունքից չեն դժգոհել: Պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները միաժամանակ արձանագրել են, որ ՔԿՀ-ը ունեցել է ջրամատակարաման խնդիր: