ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՊԱՏՄԵՆ ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ՀԵՐՈՍՆԵՐԸ
Նոյեմբերի 12-ից Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ) կազմակերպում է այցելություններ Երևանի մանկատներ և հատուկ դպրոցներ: Այս մասին այսօրվա ասուլիսում ասաց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը: Նրա հավաստմամբ, ակցիայի ընթացքում նախատեսվում է այցելել Երևանի 18 մանկատներ ու հատուկ դպրոցներ:
Ծրագրի նպատակն է երեխաներին իրազեկել իրենց իրավունքների մասին ու տալ քաղաքացիական կրթություն: «Այս ամենին մենք ցանկանում ենք հասնել երեխաների համար հասկանալի «լեզվով»»,-նշեց Լ. Ասատրյանը: Այս ամենը երեխաները կսովորեն տիկնիկներից` ներկայացումների ժամանակ: Լ. Ասատրյանի խոսքով, ներկայացումները կազմակերպելու և ցուցադրելու է ասոցիացիայի «Երիտասարդի թատրոն» ստուդիան: Բեմադրվելու են հայտնի հեքիաթներ, որոնց հերոսները կխոսեն երեխաների իրավունքների մասին: Ըստ ասոցիացիայի նախագահի, միջոցառումներն իրականանում են միայն ասոցիացիայի ներքին միջոցների հաշվին, դրա համար էլ ներառվել են միայն մայրաքաղաքի մանկատներն ու հատուկ դպրոցները: Նրա հավաստմամբ, իրենք մտադիր են հաջորդ տարիներին ընդլայնել միջոցառումների անցկացման շրջանակները:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա