ՍԱՅԱԹ ԴԱՎԹՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԻ ԱՌԹԻՎ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Նախօրեին Երևանի Կոմիտասի անվան պողոտայում սպանվել է որսորդների միության նախագահ Սայաթ Դավթյանը:
Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության համաձայն, նոյեմբերի 8-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասում ահազանգ է տացվել, որ Կոմիտասի պողոտայի թիվ 53 հասցեում գտնվող շուկայում փոխհրաձգություն է տեղի ունենում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 17.45-ի սահմաններում անհայտ անձը հրազենից երեք կրակոց է արձակել ՀՀ որսորդների միության նախագահ, 1960 թ. ծնված Սայաթ Դավթյանի ուղղությամբ, որը գլխի մասում ստացած վնասվածքներից մահացել է: Դեպքի վայրում հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի փամփուշտի մեկ պարկուճ և մեկ գնդակ: Կատարվում է նախաքննություն:
Նկատենք, որ Սայաթ Դավթյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է: