«ՄԱՏԱՂԻՍ»-Ի ԳՈՐԾԻ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է
ՀՀ զինվորական դատախազությունը մի քանի օր առաջ հայտարարել է «Մատաղիս»-ի գործի ավարտի մասին: Այս պահին, 24 հատորանոց քրեական գործի նյութերը ներկայացվել է փաստաբանին` ծանոթացման: Նշենք, որ գործով այժմ պաշտպանությունն իրականացնում է փաստաբան Հայկ Ալումյանը (նախկին փաստաբան Զարուհի Փոստանջյանն այժմ ԱԺ պատգամավոր է):
Ինչպես Հայկ Ալումյանն այսօր Panorama.am-ին ասաց, ծանոթացումը կտևի մինչև դեկտեմբերի 2-ը, որից հետո պաշտպանական կողմը հնարավորություն ունի ներկայացնել իր միջնորդությունները: Ըստ փաստաբանի, եթե այդ ընթացքում որևէ բան չփոխվի, ապա գործը կուղարկվի դատարան:
Հիշեցնենք, որ «Մատաղիս»-ի զորամասում 2 զինվորների սպանության համար մեղադրվում էին նույն զորամասի 3 զինվորներ: Վերաքննիչ դատարանի վճռով ցմահ ազատազրկման դատապարտված երիտասարդները Վճռաբեկ դատարանից ազատ արձակվեցին, իսկ գործն ուղարկվեց լրացուցիչ քննության:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան