Տնտեսություն 13:51 13/11/2007

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԵԼՈՒՅԹԸ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ազգային Ժողովի մեծարգո նախագահ,
հարգելի պատգամավորներ,
կառավարության անդամներ,
տիկնայք և պարոնայք,

ՀՀ կառավարությունը Սահմանադրության 90-րդ հոդվածի համաձայն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել 2008 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագիծը: 2008 թվականի բյուջեն բավականին հավակնոտ է. նրա իրագործումը, որպես երկրորդ սերնդի բարեփոխումների ելակետ, ենթադրում է ինչպես եկամտային, այնպես էլ ծախսային մասերի էական աճ: Այսօր ուզում եմ ձեզ ներկայացնել այն ռազմավարական հիմնախնդիրները, որոնց լուծմանն է ծառայելու նաև 2008 թվականի ՀՀ պետական բյուջեն: Անհերքելի է այն փաստը, որ մենք այսօր ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում, որը գնալով փոքրանում է:

Միջազգային տնտեսական իրադարձությունները մի կողմից իրենց անմիջական ազդեցությունն են թողնում մեր սոցիալ-տնտեսական կյանքի վրա, մյուս կողմից ստիպում հստակեցնել պատկերացումները համաշխարհային տնտեսական գործընթացներում Հայաստանի դիրքավորման մասին: Այսօր մենք առավելապես պետք է կենտրոնանանք ապագայի տեսլականի վրա, չմանրանանք և չփոշիացնենք մեր կարողություններն անցյալի բացթողումների և սխալների շուրջ բանավեճերում: Եկեք համագործակցենք և բանավիճենք այն խնդիրների մասին, որոնք միտված են դեպի ապագան:
Համաշխարհային զարգացումները վկայում են, որ պետությունները հետզհետե պարտադրողական կառավարման գործիքները փոխարինում են համագործակ¬ցության և համերաշխության նոր գործիքներով: Պետական-մասնավոր համա¬գործակցության սկզբունքը ժամանակակից աշխարհի հրամայականն է: Համաշխարհային տնտեսությունը, միջազգային կառույցների գնահատականով, գտնվում է մրրկայնության փուլում: ԱՄՆ ստորադաս հիփոթեքային արժեթղթերի շուկայում ստեղծված իրավիճակը, տոկոսադրույքների կտրուկ նվազումը, դոլարի կտրուկ արժեզրկումը այլ արժույթների նկատմամբ, ԵՄ կողմից գյուղատնտեսության սուբսիդավորման դադարեցումը, վառելիքի և սննդամթերքի գների աննախադեպ աճը համաշխարհային շուկայում իրենց ազդեցությունն են թողնում նաև մեր տնտեսության վրա:

Ֆինանսները և աշխատուժը ազատականացվող աշխարհում դարձել են շատ մոբիլ, ինչի շնորհիվ Չինաստանը և Հնդկաստանը աշխատուժի շուկայում ունեն երկարաժամկետ մրցակցային առավելություն: Վերջին տարիներին, Հայաստանում իրական աշխատավարձերի կայուն աճի տեմպերն անմրցունակ են դարձնում բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկություններ` արդիականացնելով արտադրողականության աճի խնդիրը: Միջազգային ֆինանսական կապիտալն արագորեն հոսում է այն երկրներ, որտեղ կան հարաբերական առավելություններ: Զարգացած երկրները, չդիմանալով մրցակցությանը, փակում են բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկություններ, փոխարինելով դրանք ժամանակակից, գիտելիքի վրա հիմնված ճյուղերով: Տարածաշրջանային տնտեսական զարգացումներում այսօր ևս խիստ արդիական է երկրների դիրքավորումը երկարաժամկետ հարաբերական առավելությունների դրսևորումներով: Ադրբեջանն իրեն ցուցադրում է որպես հումքային երկիր և ակնհայտ է, որ նավթային արդյունաբերության զարգացումն իր էական ազդեցությունն է թողնում երկրի կենսագործունեության բոլոր ոլորտների վրա: Վրաստանը, ունենալով բարենպաստ աշխարհագրական դիրք, առաջ է քաշում հավակնոտ տնտեսական և քաղաքական զարգացման ծրագրեր:

Կարծում եմ` բոլորիս համար ակնհայտ է, որ աշխարհաքաղաքական և տնտեսական իրողություններն այնպիսին են, որ Հայաստանի զարգացման առանցքը մարդկային ներուժն է: Մարդկային ներուժ ասելով, նկատի ունեմ ամբողջ աշխարհի հայությանը: Այսօր ակնառու է, որ աշխարհով մեկ սփռված հայերի մեծ մասի քաղաքական, տնտեսական հետաքրքրությունների կենտրոնը դառնում է Մայր հայրենիքը: Նրանք իրապես շահագրգռված են Հայաստանի զարգացմամբ, և տնտեսագիտական լեզվով ասած, նրանց պետք է դիտարկենք որպես մեր ֆինանսական և տնտեսական համակարգերի ռեզիդենտներ: Դա նշանակում է, որ այսուհետև հնարավոր չէ մշակել և իրականացնել որևէ գլոբալ ծրագիր` առանց այս գործոնը հաշվի առնելու: Եվ այսպես, մեր մրցակցային առավելությունը` համայն հայության միացյալ ներուժն է:

Ստանալով ժողովրդի վստահության քվեն և ձևավորելով կառավարություն, ես արդեն իսկ ձեզ ներկայացրել եմ նոր պարադիգմի վրա ձևավորված, հետագա հինգ տարիների զարգացման ծրագիրը: 2008 թվականի բյուջեն առաջին քայլն է այդ ծրագրի իրագործման ճանապարհին, և նրա հիմքում ընկած են հետևյալ ռազմավարական գերակայությունները.
առաջին`սոցիալական, ժողովրդագրական և բարոյահոգեբանական մթնոլորտի խնդիրների լուծում, երկրորդ`կրթական և մտավոր ներուժի ընդլայնում, երրորդ` առողջապահական, առողջարանային և կազմակերպված հանգստի ոլորտների զարգացում, չորրորդ` արդյունաբերության, գյուղատնտեսության և շինարարության արդիականացման խնդիրների լուծում, հինգերորդ` ֆինանսական միջնորդության զարգացում, վեցերորդ` անվտանգության ժամանակակից և արդյունավետ համակարգի ձևավորում,
և վերջինը` հանրապետական և տարածքային կառավարման արդյունավետության բարձրացում:

Մեր երկրի զարգացման հիմնական նախադրյալը մեր ժողովրդի հոգևոր միասնությունն է: Փոխադարձ հարգանքի, համագործակցության և վստահության մթնոլորտի ձևավորումը չափազանց կարևոր է կառավարության արդյունավետ գործունեության համար: Սոցիալական բնագավառի ծախսերի տեսակարար կշիռը 2008 թվականի բյուջետային ծախսերի ամբողջ ծավալում կազմում է 46 տոկոս: Այսինքն` մեր բյուջեն ունի հստակ սոցիալական ուղղվածություն: Սոցիալական բևեռվածության մեղմացման, անապահով ընտանիքների մեծ քանակի կրճատման ճանապարհին էական դեր է խաղալու կենսաթոշակային ռեֆորմը: 2008 թվականի բյուջեով նախատեսված` կենսաթոշակների առնվազն 60 տոկոսով բարձրացումը զուգորդվելու է նոր կենսաթոշակային համակարգի ներդրման աշխատանքներով:

Ուրվագծեմ կենսաթոշակային նոր համակարգը.
- Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի` անկախ նրանից գործունակ է, թե ոչ, իրական կենսամակարդակի նվազագույնից ոչ ցածր սոցիալական նպաստ ստանալու իրավունք կունենա:
- Կենսաթոշակն ուղղակիորեն կապված կլինի անհատական եկամուտների, այդ թվում և աշխատավարձի հետ:
- Ժամանակի ընթացքում Հայաստանի ցանկացած գործունակ քաղաքացի կունենա անձնական կուտակային հաշիվ, իսկ կուտակված միջոցները կապահովեն հավելյալ կենսաթոշակային եկամուտ:

Կառավարությունը շարունակելու է քայլեր ձեռնարկել ժողովրդագրական խնդիրների լուծման ուղղությամբ: Ընտանիքների անապահովվածության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքներում երրորդ և հաջորդ երեխան ծնվելու կապակցությամբ 2008 թվականին յուրաքանչյուր երեխայի համար միանվագ նպաստի չափը կկազմի 300.000 դրամ` աճելով 50 տոկոսով:
21-րդ դարում հարստանալու հուսալի ճանապարհը լավ կրթություն ստանալն է: Անվիճելի է, որ մեր ապագան գիտելիքների հասարակությունն է, որի հիմնական արժեքներն են մտածելու կարողությունը, նոր գիտելիքների ստեղծումը: Նման ապագայի կառուցումը կախված է նրանից, թե մեզ որքանով կհաջողվի ստեղծել արդյունավետ, մրցունակ, ժամանակի պահանջներին համապատասխան գիտական և կրթական համակարգ: Հատկապես`
1. Կրթական հաստատությունները պետք է սովորեցնեն սովորել:
2. Համալսարանները` մատուցվող գիտելիքների և տեղեկատվական տեխնոլոգիաների մակարդակով չպետք է զիջեն միջին եվրոպական համալսարաններին:
3. Գիտությունը պետք է դառնա մրցունակ և միտված լինի կիրառական արդյունքների:
4. Համալսարանները պետք է հանդիսանան ոչ միայն կրթական, այլ նաև գիտական կենտրոններ:

Կրթական համակարգի զարգացմանն ուղղված ծախսերը 2008 թվականին կաճեն 19.7 տոկոսով: Կբարձրացվեն ուսուցիչների աշխատավարձերը, որոնք 2008 թվականին, ներառյալ լրացուցիչ վճարումները, մեկ դրույքի համար կկազմեն 89.6 հազար դրամ, 2007 թվականի 74 հազար դրամի դիմաց: Գրեթե երկու անգամ կբարձրանա և վարչական անձնակազմի միջին ամսական աշխատավարձը և կկազմի 136.000 դրամ: Նախատեսվում են ծախսեր ուսուցիչների մասնագիտական որակավորման բարձրացման, ինչպես նաև 184 կրթօջախների վերանորոգման համար: 16.5 տոկոսով աճել են նաև գիտության զարգացմանն ուղղված պետական ծախսերը: Նախատեսվում է 50 տոկոսով ավելացնել պայմանագրային հետազոտություններ իրականացնող գիտաշխատողների միջին հաշվարկային աշխատավարձը:

Առողջապահության ոլորտում նպատակային խնդիր է Հայաստանը տարածաշրջանային առողջարանային կենտրոն դարձնելը: Դա նշանակում է, որ մեր առողջապահական հաստատությունները պետք է գործեն միջազգային ստանդարտներին համապատասխան, մատուցեն յուրահատուկ բժշկական ծառայություններ` արդարացի գներով, ապահովված լինեն բարձր տեխնոլոգիական բժշկական սարքավորումներով:
2008 թվականին առողջապահական համակարգին ուղղված ծախսերը կաճեն 24.2 տոկոսով և կկազմեն 54.6 մլրդ. դրամ: Բուժանձնակազմի հաշվարկային միջին աշխատավարձը կբարձրանա 20 տոկոսով: Նախատեսվում է նաև միայն բյուջեի սեփական ռեսուրսների հաշվին 600 մլն դրամ հատկացում 11 բժշկական հաստատությունների վերանորոգման համար:

Հարգելի պատգամավորներ,
Հայ ժողովրդի պատմական և մշակութային ժառանգությունը, բնության հարստությունը և մեր ավանդական հյուրընկալությունը թույլ են տալիս Հայաստանը դարձնել կազմակերպված հանգստի երկիր: Մեր մշակույթը պետք է շարունակի ամրապնդել հայերի կապն ամբողջ աշխարհում, դրանով իսկ հստակեցնելով մեր ուրույն տեղը քաղաքակրթությունների երկխոսությունում:
2008 թվականին մշակույթի, սպորտի և տուրիզմի զարգացման համար նախատեսված ծախսերը կկազմեն 14.9 մլրդ. դրամ: Մասնավորապես, նախատեսվում է 1,4 մլրդ դրամ` 12 գրադարանների, 20 մշակութային այլ օբյեկտների հիմնանորոգման և 24 հուշարձանի վերականգնման համար:

Հարգելի գործընկերներ,
տնտեսության իրական հատվածում մեր առջև ծառացած է երկակի խնդիր: Մի կողմից` պետք է ապահովենք երկարատև աճ բազային ճյուղերի համար, մյուս կողմից ստեղծենք հենահարթակ տնտեսության ժամանակակից, հեռանկարային, գիտատար այնպիսի ճյուղերի համար, ինչպիսիք են տեղեկատվական և նանոտեխնոլոգիաները:
Ինչ է ծրագրում կառավարությունն այս ուղղությամբ: Առաջին հերթին շարունակելու ենք բարելավել ներդրումային միջավայրը Հայաստանում: Կառավարությունն առաջ է քաշում գործարարության և ներդրումների համար լավագույն պայմաններ ապահովող երկիր դառնալու հավակնոտ խնդիր:
Հարկային համակարգը պետք է լինի մրցունակ: Դա նշանակում է, որ հարկային բեռը պետք է լինի խելամիտ, իսկ վարչարարության պահանջները` բոլոր հարկատուներին հասկանալի: Օրենքներում պետք է բացառվեն տարընթերցումների, տարբեր մեկնաբանությունների և առավել ևս` կոռուպցիայի տեղիք տվող դրույթները: Հարկային և մաքսային վարչարարության ոլորտում մենք լուրջ անելիքներ ունենք: Պետք է համատեղ ջանքերով լուծենք այս քաղաքական հիմնախնդիրը:

Մեր ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ ենթակառուցվածքների արդիականացման խնդիրը: Ջրային տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհային տնտեսության, բնակկոմունալ ոլորտներում կատարվող ծախսերը մենք դիտում ենք իբրև ներդրում տնտեսության զարգացման և մարդկանց կյանքի որակի բարելավման մեր նպատակների ուղղությամբ: 2008 թվականին նշված ոլորտներում իրականացվելիք ծախսերի ընդհանուր ծավալում զգալի տեսակարար կշիռ կունենան միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների աջակցությամբ իրականացվելիք ծրագրերի ծավալները: Մասնավորապես, միայն պետական բյուջեի միջոցներով 16.4 մլրդ դրամի հատկացումներ են նախատեսվում 51 ճանապարհների հիմնանորոգման և շինարարության ու 33 տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորման համար: Դրա հետ մեկտեղ հարկ է նշել, որ այս ոլորտներում իրականացվելիք ծախսերում զգալի ծավալ` շուրջ 34.8 մլրդ դրամ, կունենան միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների ֆինանսական աջակցությամբ իրականացվելիք ծրագրերի ծավալները: 2008 թվականի բյուջեում միջոցներ են հատկացված էներգետիկ համակարգին` շուրջ 21.7 մլրդ դրամ, ջրային տնտեսությանը` 12.4 մլրդ դրամ, տրանսպորտի բնագավառին` 0.5 մլրդ դրամ:

Գյուղատնտեսությունում մենք պետք է ապահովենք երկու հիմնական խնդիրների լուծում. դա հայկական գյուղմթերքին բնորոշ որակի պահպանումն է և աշխատանքի արդյունավետության բարձրացումը` նոր տեխնոլոգիաների ներմուծման շնորհիվ, այդ թվում` էլիտար սերմերի և տոհմային անասունների: Գյուղատնտեսական ոլորտին ուղղված բյուջեի ծախսերի աճը 2008 թվականին կկազմի 10.2 տոկոս: Գյուղացիական տնտեսություններին ուղղված անմիջական աջակցությունն ու հասցեագրված սուբսիդավորումը կաճի ավելի քան 10 անգամ: 2008թ. բյուջեով նախատեսվում է սուբսիդավորել 80 հազար հեկտարի մշակումը` այս տարվա 7 հազար հա-ի դիմաց: Այնուամենայնիվ, առաջիկա տարիների համար հիմնական խնդիր է մնում ինովացիոն միջավայրի ձևավորումը: 2008 թվականի բյուջեով նախատեսվում է 80 մլն դրամի հատկացում պետություն-մասնավոր համագործակցություն սկզբունքով Գյումրիում տեխնոպարկի ստեղծման և 100 մլն դրամ` «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման պետական աջակցության» ծրագրի իրականացման համար, որի ներքո նախատեսվում է ստեղծել վենչուրային հիմնադրամ:

Հայաստանի Ֆինանսական համակարգը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դառնալու իրական ներուժ ունի: Ստոկհոլմի բորսայի հետ մեր համագործակցությունն այդպիսի հայտարարություն անելու հիմք է տալիս: Համատեղ գործողությունների ծրագրի իրագործումը լուրջ նախադրյալներ կապահովի դրված նպատակին հասնելու համար:
2008 թվականին մեր ջանքերն ուղղելու ենք այնպիսի օրենքների ընդունմանը, որոնք ստեղծելու են բարենպաստ միջավայր ֆինանսական միջնորդությունը խորացնելու համար, այդ թվում` վարկային բյուրոների, հիփոթեքային արժեթղթերի, սպառողների շահերի պաշտպանության վերաբերյալ օրենքները:
Տարեցտարի կառավարությունն ավելացնում է հատկացումները «Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության» ծրագրի իրականացման համար և 2008 թվականին դրանք կազմելու են 450 մլն դրամ: Պետության աջակցության շնորհիվ, ֆինանսական ծառայություններն առավել հասանելի կդառնան հեռավոր շրջանների փոքր և միջին ձեռնարկատերերի համար:

Հարգելի տիկնայք և պարոնայք,
Տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը մեզ թելադրում է արդյունավետ պաշտպանության և անվտանգության համակարգ ունենալու անհրաժեշտություն: Այս համակարգի գլխավոր, բայց ոչ միակ օղակը բանակն է: Առաջիկա տարիներին անվտանգության ապահովման բնագավառում մեր հիմնական խնդիրն է պետական կառավարման մարմինների մասնակցությամբ ազգային անվտանգության համակարգի հետագա կատարելագործումը: Մենք պետք է պատրաստ լինենք հակազդելու բոլոր սպառնալիքներին և վտանգներին:
2008 թվականի պետական բյուջեով պաշտպանության, անվտանգության և հասարակական կարգի պահպանման ծախսերը կկազմեն շուրջ 170 մլրդ դրամ: Յոթերորդ գերակայությունը պետական կառավարման համակարգի գործունակությունն է: Կոռուպցիա, ստվերային տնտեսություն, մրցակցային անհավասար պայմաններ, բյուջետային միջոցների փոշիացում. այս խնդիրների լուծումը գտնվում է արդյունավետ կառավարման ոլորտում: Թափանցիկ, վերահսկելի և հստակ ձևակերպված արդյունքին ուղղված բյուջեն կարող է նպաստել այդ խնդիրների լուծմանը: Չպետք է մոռանանք, որ բյուջետային քաղաքականության հիմնական նպատակը մարդկանց կյանքի որակի բարելավումն է: Կառավարել պետական միջոցները գործարարության օրենքներով, խնայել յուրաքանչյուր լուման` հետևողականորեն բարձրացնելով գործունեության արդյունավետությունն ու թափանցիկությունը: Մենք դեռևս պետք է սովորենք հստակ ձևակերպել ցանկալի արդյունքները և հնարավոր դարձնել դրանց կատարման հսկողությունը: Հասարակությունը պետք է կարողանա գնահատել պետական ինստիտուտների կողմից մատուցվող ծառայությունների որակը:

Հարկ է նշել, որ չնայած այն հանգամանքին, որ պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերը բյուջեում չեն ավելանա, արդյունավետության բարձրացման շնորհիվ, նախատեսվում է քաղաքացիական ծառայողների աշխատավարձերի աճ, որի արդյունքում նրանց միջին ամսական հաշվարկային աշխատավարձը կկազմի 122.000 դրամ: Նախատեսվում է նաև դիվանագետների, ՀՀ դատարանների դատավորների, ոստիկանության, ազգային անվտանգության մարմինների, դատախազության համակարգի աշխա¬տա¬կիցների և զինծառայողների աշխատավարձերի զգալի բարձրացում:
Բոլոր այս սկզբունքները պետք է տարածվեն նաև տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության վրա: Ակնհայտ է, որ մեր բոլոր քաղաքացիների կյանքի որակի համատարած բարելավմանը խոչընդոտում է նաև արդյունաբերական, ֆինանսական, սոցիա¬լական, մշակութային և ադմինիստրատիվ ֆունկցիաների գերկենտրոնացվածությունը Երևանում: Այս խնդրի լուծման աշխատանքներն իրականացնելու ենք երկու ուղղությամբ. առաջին` որոշ ֆունկցիաների դուրսբերում Երևանից և հավասարաչափ բաշխում հանրապետության ամբողջ տարածքով և երկրորդ` ֆինանսական համահարթեցում և դոտացիաների տրամադրում տեղական ինքնակառավարման մարմիններին: 2008 թվականին համայնքներին տրամադրվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների ընդհանուր գումարը կավելանա 18.7 տոկոսով` կազմելով 21.3 մլրդ դրամ:
Եվս մեկ հանգամանք, 2008 թ. նախագահական ընտրությունների տարի է, ինչն, անշուշտ, իր հետքը կթողնի իրադարձությունների զարգացման վրա: Մենք պետք է այնպես անենք, որ նախընտրական արշավը չխոչընդոտի բյուջեի իրականացմանը և գործադիր իշխանության հստակ աշխատանքին:

Հարգելի պատգամավորներ,
2009-2012 թվականների տարեկան բյուջեները ներկայացնելիս կառավարությունը պարտավորվում է մշտապես ձեզ զեկուցել, թե որքանով են տարեկան բյուջեները մեզ մոտեցնում իմ կողմից մատնանշված ռազմավարական խնդիրների լուծմանը: Կառավարության պատասխանը մեր ընդդիմախոսներին առաջիկա հինգ տարիներին լինելու է հետևյալը. առավել նպատակաուղղված աշխատանք, համերաշխության և համագործակցության մթնոլորտի ձևավորում, ներողամտություն, փոխադարձ սեր և հարգանք: Եվ վստահեցնում եմ ձեզ, որ մենք ունենք բավարար ներուժ նախանշած ուղուց չշեղվելու համար:

Շնորհակալություն ուշադրության համար:
Իսկ հիմա ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարն ավելի մանրամասն կներկայացնի 2008թ. պետական բյուջեի նախագիծը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
  Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}