ՂԱՐԱԲԱՂԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՉԻ ԽԱՆԳԱՐԻ ՀԱՅԱՍԱՆԻՆ ԴԱՌՆԱԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ
Հայաստանը հավակնում է դառնալ տարածաշրջանի ֆինանսական կենտրոն: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիդեռլանդերի Բանկի նախագահ Նուտ Վելլինկը (Nout Wellink): Նրա խոսքով, Հայաստանն այսօր ճիշտ ուղու վրա է, բայց չնայած դրան, այն դեռ մի քանի քայլ պետք է կատարի: Միևնույն ժամանակ նա նշեց, որ գոյություն ունեն դրա համար անհրաժեշտ մի շարք պայմաններ: «Առաջին հերթին դա տնտեսական իրավիճակն է, որը Հայաստանի դեպքում լավ է` 6-7 տարվա ընթացքում երկիրն ապահովել է երկնիշ տնտեսական աճ»,- արձանագրեց Նիդեռլանդերի բանկի նախագահը: Բացի այդ, երկրում գնաճի մակարդակը ցածր է, պետական ֆինանսական իրավիճակը` վերահսկելի, բյուջեի դեֆիցիտն այլ երկների համեմատ գտնվում է ցածր մակարդակի վրա:
Իր հերթին Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանն ընդգծեց, որ ֆինանսական կենտոն դառնալու համար Հայաստանը պետք է ունենա ֆինանսական այնպիսի ծառայություններ և այնպիսի որակով, որպեսզի կարողանա հետաքրքրություն ներկայացնի տարածաշրջանի եկրների ու ֆինանսական շուկայի մասնակիցների համար: «Դրա համար մեզ պետք է գտնել հատուկ ծառայություններ, որոնց ոլորտում մեզ կհաջողվի հասնել բարձր մասնագիտացման»,- նկատեց Տիգրան Սարգսյանը:
Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի խոսքով, այդ ծառայություններն առավել մանրամասն կներկայացվեն Կենտրոնական բանկի կողմից Հայաստանը ֆինանսական կենտորն դարձնելու հայեցակարգի մշակումն ավարտելուց հետո: Լեռնային Ղարաբաղի խնդրի` նշված ծրագիրն իրականացնելու գործում խոչընդոտներ հարուցելու մասին խոսելիս Տիգրան Սարգսյանը վստահություն հայտնեց, որ նման նախաձեռնությունները նպաստում են հակամարտությունների լուծմանը, «համենայնդեպս, դրա համար պայմաններ են ստեղծում»: «Մեր հավակնոտ ծրագրերը կօգնեն տարածաշրջանում ընթացող քաղաքական գործընթացներին ևս»,- ընդգծեց նա:
Նուտ Վելլինկի կարծիքով, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի խանգարի Հայաստանին դառնալ տարածաշրջանի ֆինանսական կենտրոն: Նա նաև տեղեկացրեց, որ դրական է գնահատում Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից համապատասխան հայեցակարգ մշակելուն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան