ԱՄՆ-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ
Հայաստանը և ԱՄՆ-ն կստորագրեն էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր: Ինչպես տեղեկացանք ԱՄՆ դեսպանատնից, փաստաթղթի ստորագրման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 21-ին էներգետիկայի նախարարությունում: Հայկական կողմից համաձայնագիրը կստորագրի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, իսկ ամերիկյան կողմից` Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը:
Փաստաթղթի համաձայն, կողմերը կհամագործակցեն Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման դեպքում շրջակա միջավայրի վրա հնարավոր ներգործության նախնական գնահատման և իրագործելիության ուսումնասիրության համար ծրագրերի մշակման ողղությամբ:
Նկատենք, որ միջազգային փորձագետների գնահատմամբ Մեծամորի ատոմակայնը կարող է գործել մինչև 2016 թվականը, իսկ նոր ատոմակայանը կառուցելու համար, կրկին նրանց հաշվարկներով, կպահանջվի 2 մլրդ դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան