Սպորտ 15:00 20/11/2007

Panorama.am ԹԵՐԹ. «ՀԱՅԱՍՏԱՆ. ՎԵՐՋԻՆ ԷՋԸ ՇՐՋՎԱԾ Է»

2007 թվականը հայկական ֆուտբոլի համար անկասկած հաջողակ էր: Դրա մասին են վկայում և մեր ազգային հավաքականի տպավորիչ ելույթները, և մինչև 19 տարեկանների հավաքականի ձեռքբերումը Լիտվայում, և ակումբների բավական հաջող ելույթները եվրագավաթներում, և, ինչու չէ, նաև ինքնատիպ ու չափազանց հետաքրքիր վերջաբանով ներքին առաջնությունը:

Ասել, թե մեր ազգային հավաքականը նոր մակարդակի վրա է բարձրացել` նույնն է թե ոչինչ չասել: Այդ փաստն այժմ չի կարող հերքել նույնիսկ ամենամոլի չարակամը: Հայաստանի հավաքականի առջև արդեն լուրջ նպատակներ են դրվում, ու հենց դրա մասին խոսեց Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը.

«Մեր ազգային ընտրանու ելույթներն այս մրցաշրջանում բոլորիս մեծ ուրախություն պարգևեցին: Վերջապես մեր ֆուտբոլիստներն սկսեցին հավատալ իրենց ուժերին և արժանի խաղ ցուցադրել ուժեղագույն թիմերի հետ հանդիպումներում: Այս գործում իր մեծ ավանդն ունի նաև Յան Պորտերֆիլդը: Հաջորդ տարի մեր ազգային հավաքականի առջև խնդիր է դրվելու հաղթահարել ընտրական փուլի արգելքն ու մասնակցել Աշխարհի գավաթի եզրափակիչ փուլին», - ասաց Ռուբեն Հայրապետյանը:
Հասարակ հայ երկրպագուն կարող է իր ազգային հավաքականից արդեն արդյունք պահանջել: Ինչ խոսք, դժվար թե դեռ մի քանի տարի առաջ որևէ մեկի, նույնիսկ, մտքով անցներ, որ մենք փորձելու ենք պայքարել 2010 թ. Հարավային Աֆրիկայում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրերի համար: Թե, մոտավորապես, ի՞նչ կազմով ենք փորձելու կատարել այդ «միսիան», քիչ թե շատ պարզ է, բայց, թե ով է գլխավորելու խիզախների այդ խումբն, առայժմ անորոշ է: Ֆեդերացիայի նախագահը անուններ չտվեց, բայց խոստացավ, որ շուտով մեր ազգային ընտրանին բարձրակարգ մարզիչ կունենա.

«Մեր ազգային հավաքականը կունենա արտասահմանցի բարձրագարգ մարզիչ: Այժմ մենք մի շարք մասնագետների հետ ենք բանակցություններ վարում, ովքեր մեծ ճանաչում ունեն ամբողջ ֆուտբոլային աշխարհում: Ինչպես գիտեք, այդ կարգի մարզիչներն այս ժամանակաշրջանում զբաղված են, բայց հավատացնում եմ` Հայաստանի ազգային ընտրանին կունենա բարձրակարգ արտասահմանցի մարզիչ»,- խոստացավ Ռուբեն Հայրապետյանը:

Արտասահմանցի մարզիչներ կան նաև մեր ներքին առաջնությունում: Օրինակ, մեր առաջատար թիմերից երկուսի գլխավոր մարզիչներն արտերկրից են: «Բանանցը» գլխավորում է բուլղարացի Նիկոլայ Կոստովը, իսկ «Արարատը»` Դուշան Միհիչը: Եվ, եթե առաջինը հասցրել է գրավել արծաթե մեդալակիրների երկրպագուների սրտերը, ապա երկրորդի մասին շատ քիչ բան է պարզ: Պարզ է միայն այն, որ Միհիչը գոհ է իր թիմի խաղից նույնիսկ այն ժամանակ, երբ նա պարտվում է, ասենք, 0-6 (!) հաշվով, գոհ է այն ժամանակ, երբ զրկվում է չեմպիոն դառնալու բոլոր հնարավորություններից: Սերբ մասնագետը դժգոհ է միայն լրագրողներից, և հատկապես նրանցից, ովքեր շատ են շեշտում Միհիչի` անհրաժեշտ մարզչական որակավորում չունենալու փաստը.
«Դուք` լրագրողներդ, ավելի լավ է գրեք Հայաստանի ներքին առաջնությունում ցածրակարգ մրցավարության մասին, այլ ոչ թե քննարկեք մարզչի լավ կամ վատ լինելը, կամ, ասենք, նրա որակավորում չունենալը», - այսպիսի հայտարարություն պարոն Դուշանն արեց առաջնության վերջին տուրի «Ուլիս» - «Արարատ» հանդիպումից հետո, երբ իր թիմը չկարողացավ հաղթահարել մրցակցին և զրկվեց բրոնզե մեդալներից:

Վերջին տուրից առաջ այսպիսի իրավիճակ էր` չեմպիոնը` պարզ էր («Փյունիկ»), իսկ մրցանակակիրները` ոչ: Մեդալների համար միանգամից երեք թիմ էր պայքարում` «Բանանցը», «Արարատն» ու «ՄԻԿԱՆ», եվ եթե Կոստովի թիմի հաղթանակը առաջնության բացահայտ ետնապահ «Կիլիկիայի» նկատմամբ կասկած չէր հարուցում, ապա Արկադի Անդրեասյանի ներկայիս և նախկին թիմերին դժվարին խաղեր էին սպասվում: Արարատցիներին հարկ էր միայն հաղթել «Ուլիսին» ու ապահովել երրորդ տեղը, այլ ելքի դեպքում շանս էր ստանում արդեն «ՄԻԿԱՆ», որն, իր հերթին, Ոսկեհատում պետք է հաղթեր մրցաշարային նպատակ չհետապնդող «Գանձասարին»: Մինչև հանդիպումների 90-րդ րոպեները ամեն ինչ ընթանում էր, կարծես նախապես պլանավորված սցենարով. «Արարատը» հաղթում էր, իսկ միկացիները «տանջվելով»` իրենց հանդիպումը տանում էին դեպի գոլազուրկ ոչ ոքի: Սակայն վերջին` ընդամենը մեկ րոպեի, ընթացքում ամեն ինչ 180 աստիճանով փոխվեց: Նախ «Ուլիսը» 11-մետրանոցի իրավունք ստացավ, որն իրացրեց «ՄԻԿԱՅԻ» նախկին դարպասապահ (!) Մայիս Ազիզյանը, իսկ Ոսկեհատում «ՄԻԿԱՆ» խփեց հաղթական գնդակը:

Ընդամենը մի քանի տուր առաջ, թվում էր, Անդրեասյանի թիմը մրցանակային տեղ գրավելու ոչ մի շանս չունի, բայց հանրապետության ամենագավաթային թիմը կրկնեց նախորդ տարվա արդյունքն ու նվաճեց բրոնզե մեդալները.
«Ես գլխավորեցի «ՄԻԿԱՆ» մրցաշրջանի կեսից, և այդ պարագայում ինձ համար բավական դժվար էր: Մենք չէինք մտածում, թե որ տեղն ենք գրավելու: Պարզապես խաղից խաղ փորձում էինք բարելավել մեր գործողությունները: Մեր առաջնային նպատակն էր ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում հաջող հանդես գալը, իսկ ներքին առաջնությունում մեդալներ նվաճելը: Մեր կազմից մի շարք խաղացողներ հեռացան, եկան երիտասարդները: Մենք նոր թիմ ենք ստեղծում, այդուհանդերձ մեզ հաջողվեց լուծել մեր առջև դրված խնդիրները», - իր տպավորությունների մասին է պատմում թիմի գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը:
Եվ միևնույնն է, գլխավոր իրադարձությւոնը «Փյունիկի» 7-րդ անընդմեջ չեմպիոնությունն է:

Գյուլբուդաղյանցի թիմն այս տարի սովորականի պես կայուն չէր: Փյունիկցիներն առաջնությունում 7 պարտություն կրեցին: Իհարկե, կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Դրանց մասին կխոսենք հետագայում, իսկ այժմ պարզապես շնորհավորենք չեմպիոնին:

Տիգրան Իսրայելյան, Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարի պաշտոնակատար.«Առաջնությունը ստացվեց: Առաջին անգամ կար այսպիսի սուր պայքար չեմպիոնության և մրցանակային տեղերի համար: Ուրախացրին երկրորդ էշելոնի թիմերը, որոնք հավասար պայքարեցին առաջատարների հետ: Աստիճանաբար ավելանում է ֆուտբոլասերների քանակը մարզադաշտերում: «Փյունիկի» չեմպիոնությունը համարում եմ օրինաչափ, քանզի Գյուլբուդաղյանցի թիմը միակն էր, որ մրցաշրջանի ընթացքում լուրջ ձախողումներ չունեցավ: Շատ անհասկանալի իրավիճակ է «Արարատում»: Միջնամասում, երբ թիմը գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, մարզչի փոփոխությունն էլ ավելի անհասկանալի էր: Իրադարձությունների այսպիսի զարգացումը չէր կարող իր հետքը չթողնել «Արարատի» խաղացողների հոգեբանական վիճակի վրա, և արդյունքում այդ անվանի թիմը գրավեց միայն չորրորդ հորիզոնականը: Ինչ վերաբերում է մեր մյուս երկու մրցանակակիրներին` «Բանանցին» ու «Միկային», ապա հաջորդ մրցաշրջանում նրանցից ավելի մեծ սպասելիքներ կան»:

Առնո Սարգսյան, Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի արտոնագրման բաժնի պետ. «Ես նույնպես համաձայն եմ այն մտքի հետ, որ նախորդների հետ համեմատ այս առաջնությունը հաջողվեց: Կար ինտրիգ, մինչև նախավերջին տուրը կար սուր պայքար: Ինձ համար ամենամեծ անարդարություննը «ՈՒլիսի» 7-րդ տեղն էր: Այս թիմը, առաջնության վերջին 10-15 տուրերում շատ գրագետ և կայուն ֆուտբոլ ցուցադրեց:
Իսկ առաջնության ամենաանհասկանալի դրվագն, անկասկած «Արարատի» ղեկավարության, մեղմ ասած, տարօրինակ որոշումն էր` կապված մարզչի փոփոխության հետ: Մի կողմ թողնենք սերբ մասնագետի որակավորումը: Պարզապես այն պարագայում, երբ թիմը վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակն` ի՞նչ իմաստ ունի մարզչին փոխելը: «Փյունիկն» արժանիորեն չեմպիոն դարձավ, բայց ես նույնը կասեի, եթե լավագույնը դառնար «Բանանցը»:


Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
  Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}