ՎՐԱՍՏԱՆԻՑ 2 ՀԱԶԱՐ ՏՈՆՆԱ ՄԱՆԴԱՐԻՆ` ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆ
Վրաստանից Հայաստան և Ադրբեջան արդեն արտահանվել է 2 հազար տոննա մանդարին: Նման տվյալներ վրացական «GHN» գործակալությանը հայտնել է Վրաստանի գյուղատնտեսության փոխնախարար Ալեքսանդր Ցինցաձեն:
Նրա խոսքով, այս սեզոնի ընթացքում ցիտրուսային մշակաբույսերի սպառման հետ կապված խնդիրներ չեն առաջանա: Վրացական մանդարինի սպառման ամենամեծ շուկան համարվում է Ուկրաինան:Նշենք, որ աղբյուրի տվյալներով, ներկայում Վրաստանի գյուղատնտեսության նախարարը Բելոռուսում է, որը ևս ցիտրուսային մշակաբույսերի մեծ պահանջարկ է ներկայացնում:
Ըստ հաշվարկների, այս տարի ցիտրուսային մշակաբույսերի բերքատվությունն ընդհանուր առմամբ կհասնի 100 հազար տոննայի, որից 80%-ը պետք է ապահովի Աջարիան: Անցյալ տարի Վրաստանում հավաքվել էր ընդամենը 25-30 հազար տոննա ցիտրուսային մշակաբույս:
Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Նողաիդելին հանձնարարել էր Բաթումիում ստեղծել ցիտրուսային մրգերի ընդունման շտաբ, որպեսզի բնակչությունը դրա հանձման հետ կապված խնդիրներ չունենա: Նախատեսված է, որ բերքի մոտ 40%-ը կարտահանվի Բելոռուս, Ուկրաինա, Ղազախստան և Հայաստան, իսկ 20-25%-ը նախատեսվում է իրացնել ներքին շուկայում, մնացած մասը կենթարկվի մշակման:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան