ԱՐՄԵՆՏԵԼ. ԱՆՀԱՐԳԱԼԻՑ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Այսօր առավոտից «ԱրմենՏել»-ի բջջային կապի բաժանորդները զրկված են միմյանց զանգելու, հաղորդագրություններ ուղարկելու և այլ ծառայությունների հնարավորությունից: Ընկերության սպասարկաման կենտրոնից Panorama.am-ի թղթակցին հայտնեցին, որ վթար չի եղել, այլ «ցանցում կապի բարելավվման աշխատանքներ են իրականցվում»:
Քիչ առաջ ընկերությունից ստացանք նախորդ օրվա ամսաթվով ստորագրված մի հաղորդագրություն, որով «ԱրմենՏել»-ը հերթական անգամ հայցում է բաժանորդների ներողամտությունը և տեղեկացնում, որ շարժական հեռախոսակապի միգրացիայի (անցումը հին համակարգից` նորի) հետ կապված ընթանում են աշխատանքներ, ինչի արդյունքում` որոշ ժամանակով անջատվում են ԱրմենՏելի բջջային համակարգի բաժանորդների որոշ հեռախոսահամարներ: Ստուգելու համար (արդյոք տվյալ բաժանորդը վերամիացել է կայանին թե ոչ) անհրաժեշտ է, որպեսզի անջատված հեռախոսահամարների բաժանորդները ևս մեկ անգամ անջատեն և միացնեն իրենց բջջային հեռախոսները:
Մանրամասն տեղեկատվությունների համար խորհուրդ են տալիս զանգահարել Բաժանորդների աջակցման կենտրոն - 0611` բջջային հեռախոսներից, (որից այս պահին անհնար է օգտվել) կամ 0-800-0-0611` քաղաքային հեռախոսներից կամ այցելել ԱրմենՏելի կայքէջ:
Սակայն նախապես չհայտարարելը կապի նման «բարելավման» մասին, անկասկած խոսում է բաժանորդների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մասին: Նույնիսկ հաղորդագրությունում չնշելը, թե երբ վերջապես կվերականգնեն կապը, ենթադրում է, որ արդեն «տեղեկացված» բաժանորդները պետք է անընդհատ անջատեն-միացնեն իրենց հեռախոսները, քանի որ սպասարկման կենտրոնից ևս հստակ բան չասացին` «օրվա ընթացքում կվերականգնվի»:
Էլ անհարգալիցը ո՞նց է լինում...
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան