ՄԱՀԱՑԵԼ Է ԶԱՌԱ ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆԸ
Այսօր Մոսկվայում 90-տարեկան հասակում մահացել է ականավոր երգչուհի Զառա Դոլուխանովան: Նրա ստեղծագործական գործունեությունը կապված է խորհրդային շրջանի ամենապայծառ էջեից մեկի հետ: Նա դարձել է ԽՍՀՄ-ում Մոխրոտի դերի առաջին կատարողը Ռոսինիի համանուն օպերայում և Ռոզինայի դերերգի յուրօրինակ կատարողը «Սևիլյան սափրիչում»: Զառա Դոլուխանովայի շնորհիվ խորհրդային հանդիսատեսը ծանոթացել է անցյալի հայտնի վարպետների ստեղծագործությունների հետ:
Զառա Դոլուխանովան ծնվել է 1918թ. Մոսկվայում: Նրա մայրը՝ Ելենա Մակարյանը, զբաղվել է երաժշտությամբ, իսկ հայրը՝ Աղասի Մակարյանը, նվագել է ֆլեյտա՝ սիրողական սիմֆոնիկ նվագախմբում:
Երգչուհու թովիչ ձայնը հնչել է աշխարհի ամենահեղինակավոր դահլիճներում՝ Եվրոպայում, Ասիայում, Ամերիկայում և այլուր ու գերել է միլիոնավոր ունկնդիրների: Զառա Դոլուխանովան ԽՍՀՄ պետական մրցանակի և լենինյան մրցանակի դափնեկիր է: 1952թ. նրան շնորհվել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչում, իսկ 1955թ.՝ Հայաստանի ժողովրդական արտիստի կոչում:
Ափսոս. տաղանդավոր ու գեղեցիկ: