ՀԷՑ-ԵՐ. ԿԾԱԽՍՎԻ 1.35 ՄԼՐԴ ԴՐԱՄ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այսօրվա նիստում հաստատեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 36 ծրագիր` 1.35 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ` առանց ԱԱՀ-ի: Ծրագրերը պետք է իրականացվեն մինչև այս տարվա վերջը:
Ինչպես հայտնեց հանձնաժողովի ներդրումային բաժնի պետ Աբգար Բուդաղյանը, 2007-2009 թթ. ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը հանձնաժողովի հաստատմանն այսօրվա նիստում ներկայացրել էր 52 ծրագիր` 2.336 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ: Ծրագրերը հիմնականում ուղղված են լարման տարբեր մակարդակներում բաշխիչ ցանցերի վերականգնմանը, նոր բաժանորդների միացման նպատակով ցանցի ընդլայնմանը, ինչպես նաև ընկերության վարչական շենքերի և արտադրական օբյեկտների վերանորոգմանը: Փաստաթղթերից ինը վերաբերում են վերանորոգման աշխատանքերի նախահաշվին: 800.2 մլն ընդհանուր արժողությամբ չորս ծրագիր վերաբերում է Երևանի մի քանի փողոցներում հզորությունների տեղադրման աշխատանքներին:
Հիշեցնենք, որ ՀԷՑ ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է РАО «ЕЭС России»-ին: Բաժնետոմսերը ձեռք են բերվել «Интерэнерго» ընկերության կողմից 2006-ին 73 մլն դոլարով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան