ՀԱՍՏԱՏՎԵԼ Է «ՀԱՅՓՈՍՏԻ» ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԿԱՐԳԸ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ընդունել է «Հայփոստի» ունիվերսալ ծառայությունների սակագների սահմանման և վերանայման կարգը: Ինչպես այսօրվա նիստում նշեց հանձնաժողովի սակագնային քաղաքականության բաժնի պետ Արմեն Արշակյանը, ունիվերսալ ծառայությունների մեջ են մտնում նամակների, մինչև 20 կգ ծանրոցների, պարբերական մամուլի առաքումը մարզեր, ինչպես նաև հատուկ նշանակության փաստաթղթերի առաքումը:
Իր հերթին «Հայփոստի» տնօրեն Հանս Բոոնը շնորհակալություն հայտնելով հանձնաժողովին, համոզմունք հայտնեց, որ նոր փաստաթուղթը պատշաճ կերպով կգործարկվի «Հայփոստի» կողմից: Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը նույնպես հույս հայտնեց, որ ընդունված կարգը կգործի բաժանորդների օգտին, որոնք արդեն 1 տարի անց կզգան դրա դրական կողմերը:Կարգը ուժի մեջ կմտնի 2008 թվականի հունվարի 1-ին:
Նշենք, որ 2006 թվականի նոյեմբերի 30-ին «Հայփոստի» բաժնետոմսերի ամբողջ փաթեթը հանձնվել է «Հայփոստ ՏրանսՄենեջմենթ» ՍՊԸ-ին, որը պատկանում է հոլանդական Postfinance-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան