ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐՆ ԱՌԱՅՍՕՐ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՉԵՆ
«Այսօր մենք իրականացնում ենք Հայաստանի հուշարձանների վավերագրման աշխատանքներ»,-Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության տնօրեն Սամվել Կարապետյանը: Նրա խոսքով, ամոթ է, որ մինչ այժմ Հայաստանի Հանրապետությունը, որը հազիվ 30 հազար քմ տարածք է, հուշարձանների համահավաքի հատորներ չունի:
Նա նշեց, որ Հայաստանի հուշարձանների հաշվառման աշխատանքները համահավաքի հիմնարկությունն իրականացնում են 1920 ականներից սկսած, սակայն առայսօր չեն ավարտել: «Հայաստանի տարածքում մոտ 1000 գյուղ կա, որի հուշարձաներն մինչ օրս հաշվառված չեն: Հաշվառված հուշարձանների համահավաքի հատորներ պետք է հրատարակվեն ըստ մարզերի, սակայն մինչ այժմ ոչ մի հատոր չի հրատարակվել»,- հավելեց Ս. Կարապետյանը: Վերջինս հայտնեց, որ Երևան քաղաքի հուշարձանների համահավաքի հատորը պետք է լույս տեսներ 80-ական թվականներին, բայց մինչ այժմ այն էլ լույս չի տեսել: «Համահավաքի հիմնարկությունը ինչո՞վ է զբաղված, դա պարզ չէ, որ մինչ հիմա գոնե Երևան քաղաքի հաշվառված հուշարձաների համահվաքի հատորը չեն հրատարակել»,- հավելեց նա:
Նրա խոսքով, այսօր եթե վիմագրերը չենք արձանագրում, դրանք օրեցօր մաշվում են, և արդյուքում մենք կորցնում ենք մեր պատմական մշակութային արժեքները, որոնք անդառնալի են: