ԴԵՂԱԿԱՅՈՒՆ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԻ ՊԱՏԱՃԱՌԸ ԲԺՇԿՆԵՐՆ ԵՆ
«Դեղակայուն տուբերկույլոզը համարվում է նիատրոգեն՝ բժշկի ձեռքով ստեղծվող հիվանդություն, որը շատ դժվար է բուժել: Այժմ ամբողջ աշխարհը պայքարում է դեղակայուն տուբերկուլյոզի դեմ: Հանրապետությունում նույնպես հետզհետե զարգանում է դեղակայուն տուբերկուլյոզը: Վերջնականորեն չբուժվելու և հիվանդության կրկնվելու դեպքում այն դառնում է կյանքի համար առավել վտանգավոր»,-Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հանրապետություն առողջապահության նախարարության Տուբերկուլյոզի ազգային ծրագրի (ՏԱԾ) Կենտրոնական գրասենյակի (ԿԳ) ղեկավար Տաթևիկ Կոստանյանը:
Նրա հավաստմամբ, աշխարհում տուբերկուլյոզի այս տեսակը շատ տարածված է: «2006 թվականին մենք անցկացրեցինք տուբերկուլյոզով հիվանդների խորխի ուսումնասիրություն և հայտնաբերեցինք 2 այդպիսի հիվանդ»,-նշեց մասնագետը և ավելացրեց, որ դա արդյունք է այն բանի, որ բժիշկները նշանակում են ուժեղ ազդեցության այնպիսի դեղեր, որոնք հիվանդի մոտ առաջացնում են դեղակայունություն: «Իրոք տագնապալի է, քանի որ Հայաստանում դեռևս պաշտոնապես ընդունված ծրագիր չկա, նման ուժեղ դեղերն ազատ վաճառքում չեն, համապատասխան բուժում չկա, բայց արդեն այդ դեղերի հանդեպ կայունություն կա հիվանդների մոտ: Սա բժիշկների վատ աշխատանքի արդյունքն է»,-ասաց Տ. Կոստանյանը:
Ըստ մասնագետների, տուբերկուլյոզի բուժման մինիմալ տևողությունը 6 ամիս է: Դեղակայուն տուբերկուլյոզի բուժումը DOTS-ի (հվանդության բուժման համար նախատեսված հիմնական դեղեր) համեմատ շատ դժվար ու ծանր է: «Դրա համար, հիվանդները պետք է իրենք հետևողական լինեն ու չհրապուրվեն նոր պրեպարատներով ու մինչև վերջ բուժում ստանան»,-նշեց ծրագրի ԿԳ-ի ղեկավարը: Տուբերկուլյոզով հիվանդներն առողջներին վարակելու դեպքում վարակում են այն վիրուսով, որով իրենք են հիվանդ, այսինքն. «Դեղակայուն տուբերկուլյոզով հիվանդն առողջին վարակելու դեպքում մենք ունենում ենք առաջնային՝ դեղակայուն տուբերկուլյոզով հիվանդ»,- ավելացրեց Տ. Կոստանյանը:
Նշենք, որ տուբերկուլյոզը օդակաթիլային ձևով տարածվող վարակ է, որի դեմ պայքարելն աշխարհի համար տարեցտարի դառնում է շատ դժվար:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում