ԱՇԽԱՐՀԸ ՊԱՅՔԱՐՈՒՄ Է ԳՐԻՊԻ 3 ՆՈՐ ՎԱՐԱԿՆԵՐԻ ԴԵՄ
Յուրաքանչյուր օր աշխարհում գրիպից ու նրա առաջացրած հետևանքներից մահանում է ավելի քան 500 հազար մարդ: Վերջերս Ռուսաստանի բժիշկները հայտարարել են, որ Մոսկվայում արդեն հայտնաբերվել են գրիպով ու սուր ռեսպերատոր վարակային ինֆեկցիաներով հիվանդներ: Մասնագետների հավաստմամբ հվանդների թիվը Մոսկվայում արդեն հասնում է 60 հազարի: Այս ցուցանիշը գերազանցում է անցյալ տարվա նույն ժամաակաշրջանում գրանցված ցուցանիշին: Իսկ Ռուսաստանում յուրաքանչյուր օր գրիպով հիվանդանում է 2-3 մլն մարդ:
Առողջապահական համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով, 2007-2008 թվականներին աշխարհում հիմնականում կտարածվի գրիպի երեք տեսակ` Սողոմանյան կղզում հայտնաբերված А (H1N1) վիրուսը, Վիսկոնսիում հայտնաբերված А (H3N2) և В խմբին պատկանող` Մալազիայում հայտնաբերված վիրուսը: Դրանք արդեն ներառվել են հակագրիպային վակցինաների կազմում:
Նշենք, որ բժիշկները գրիպի այս տեսակներից զերծ մնալու համար խորհուրդ են տալիս անպայման պատվաստվել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում