ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ. ԴՊՐՈՑՆԵՐԸ ՍԵՂՄՎԵԼՈՒ ՏԵՂ ՈՒՆԵՆ
Քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող այժմ ընդամենը 2 դպրոցում են շինարարական աշխատանքները իրականացվում: Նախատեսված է, որ դրանք ավարտին կհասցվեն ամանորի հենց շեմին` դեկտեմբերի 31-ին: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը:
Այս տարվա ընթացքում վերանորոգվել է 42 դպրոց: Մայրաքաղաքի այս դպրոցների վերանորագման համար բյուջեից հատկացվել է 3.7 մլրդ դրամ: Քաղաքապետարանի միջոցներից տրամադրված 610 մլն դրամով հիմնանորոգվել է 11 դպրոց: Հիշեցնենք, որ վերանորոգման պարճառով այս տարվա սեպտեմբերի մեկը այդ դպրոցների աշակերտներն ու ուսուցիչները դիմավորեցին հարևան դպրոցներում. այսպիսով` 84 և ավելի դպրոցներ աշխատեցին լարված ռեժիմով:
«Լինսի» հիմնադրամի կողմից տրամադրված 10 մլն դոլարով վերանորրոգվում է 5 դպրոց: Այդ աշխատանքները ավարտին կհասցվեն գարնանը: Մյուս տարի նախատեսված է վերանորոգել 40 դպրոց, դրանք դեռևս չեն ընտրվել:Վարչության պետի տվյալներով, 2008 թվականին պետբյուջեից միայն 1.7 մլրդ դրամ հատկացվելու շուրջ 30 դպրոցներում անհատական ջեռուցման համակարգերի ներդրման համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան