«ԶՎԱՐԹՆՈՑ»-Ը ԱՇԽԱՏՈՒՄ Է ԲՆԱԿԱՆՈՆ ՌԵԺԻՄՈՎ
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն այժմ աշխատում է բնականոն ռեժիմով: Այս մասին Panorama.am-ին հայտնեց «Արմենիա-միջազգային օդանակայաններ» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը: Այժմ օդանավակայանը սպասում է ընդունել Ստավրոպոլից մի քիչ ուշացումով ժամանող չվերթը:
Գ. Աբրահամյանը նաև հայտնեց, որ դեկտեմբերի 8-ին` շաբաթ օրը, Երևանում առկա մառախուղի հետևանքով «Զվարթնոց»-ը չի կարողացել ընդունել երեք չվերթ: «Շիրակ» պահեստային օդանվակայանում վայրէջք են կատարել Նովոսիբիրսկից և Մոսկվայից ժամանած մարդատար ինքնաթիռները և Գերմանիայից ժամանած ԱՆ-12 մակնիշի բեռնատար ինքնաթիռը: Գյումրիից Երևան ուղևորները բերվել են ավտոբուսներով:
Հիշեցնենք, որ վերանորոգված «Շիրակ» օդանավակայանը շահագործման է հանձնվել վերջերս: Քաղավիացիայի միջազգային կազմակերպությունը «Շիրակ»-ին դասել է առաջին կարգի օդանավակայանների շարքը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան