ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Դեկտեմբերի 11-18-ը Երևանում անց են կացվում Գերմանական մշակութային օրեր։ Ինչպես տեղեկացանք Հայաստանում Գրմանիայի դեսպանատնից, միջոցառումների կազմակերպիչը Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունն է։ Ծրագրում ընգրկված են ցուցահանդեսներ, զեկույցներ, դասախոսություններ, ինչպես նաև դեկտեմբերի 14-ից 17-ը հայերեն կամ ռուսերեն ենթագրերով գերմանական երեք ֆիլմերի ցուցադրություն Ազգային պատկերասրահում։
Քանի որ մոտենում են Սուրբ Ծննդյան տոները, նախատեսված է նաև այդ թեմայով միջոցառում` գերմանա-հայկական Ծննդոց երեկո, ինչպես նաև Ծննդյան տոներին նվիրված վիկտորինա աշակերտների համար։ Փակմանը՝ դեկտեմբերի 18-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա գերմանական լարային նվագախմբի համերգը, որի ծրագրում ընդգրված է գերմանական և հարավկովկասյան դասական երաժշտություն։
Մշակութային օրերը նպատակ ունեն մշակութային միջոցառումների մի բազմերանգ ծաղկեփունջ ներկայացնել Հայաստանի հանրության ընդգրկուն հատվածին՝ այդպիսով հետաքրքրություն արթնացնելով գերմանական մշակույթի հանդեպ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են