ԿՈՄԻՏԱՍԻ ՔԱՌՅԱԿԻ ՆՎԵՐԸ ՍԱՐԳԻՍ ԱՍԼԱՄԱԶՅԱՆԻՆ
Վաղը ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, վաստակավոր կոլեկտիվ Կոմիտասի անվան քառյակը համերգային ծրագրով հանդես կգա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Համերգում կհնչեն Կոմիտասի, Ասլամազյանի, Շոստակովիչի ստեղծագործություններից:
Կոմիտաս քառյակի գեղարվեստական ղեկավար Էդվարդ Թադևոսյանն այսօրվա ասուլիսում նշեց, որ համերգը նվիրված է հայ մեծանուն թավջութակահար Սարգիս Ասլամազյանի ծննդյան 110-ամյակին: Վաղը նաև տեղի կունենա իրենց քառյակի 2007թ. թողարկած ձայնասկավառակի շնորհանդեսը: Մշակույթի փոխնախարար Կարինե Խոդիկյանը հայտնեց, որ համերգից հետո ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, Կոմիտասի անվան պետական քառյակի գեղարվեստական ղեկավար Էդվարդ Թադևոսյանի հայ երաժշտական գործի զարգացման մեջ ունեցած վաստակի, կատարողական արվեստում ունեցած ակնառու նվաճումների, ինչպես նաև ծննդյան 60-ամյակի առթիվ, պարգևատրվելու է մշակույթի նախարարության ոսկե մեդալով: Նույն մեդալով կպարգևատրվեն նաև Կոմիտաս քառյակի մենակատարներ Սուրեն Հախնազարյանը, ալտահար Ալեքսանդր Կոսեմյանը, թավջութակահար Արամ Թալալյանը:
Նշենք, որ Կոմիտասի քառյակը ստեղծվել է 1924-ին: 1932 թվականին կառավարությունը քառյակին շնորհեց Մեծն Կոմիտասի անունը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են