ՔԱՌՅԱԿԸ ԿՄՆԱ ԱՌԱՆՑ ՋՈՒԹԱԿԱՀԱՐԻ
«Կոմիտասի անվան պետական քառյակից հեռանում է վաստակավոր ջութակահար Սուրեն Հախնազարյանը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց խմբի գեղարվեստական ղեկավար Էդվարդ Թադևոսյանը: Նա նշեց, որ Սուրեն Հախնազարյանը արդեն 23 տարի է, ինչ հանդես է գալիս քառյակում և շատ դժվար է լինելու նրան փոխարինող գտնելը:
Ջութակահարն այսօր նշեց, որ ինքը մեծ ցավով է թողնելու քառյակը, սակայն իր կինը և որդին բնակվում են Ռուսաստանում, ինչն էլ ստիպում է նրանք լքել խումբը: «Ես քառյակի համար մի քանի տարի է` միայնակ եմ ապրում` առանց ընտանիքի, սակայն այժմ որոշել եմ վերադառնալ իմ ընտանիք»,- հավելեց Ս. Հախնազարյանը: Սուրեն Հախնազարյանը վաղը քառյակի հետ վերջին համերգն է տալու:
Է. Թադևոսյանը տեղեկացրեց, որ ջութակահարի տեղի համար հայտարարվելու է մրցույթ: «Մեզ համար շատ դժվար կլինի, սակայն մենք կողմ ենք սերնդափոխությանը»,-ասաց Է. Թադևոսյանը: