ԵՊՀ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿԵՑԻՆ ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
Կրթության հիմնական ռազմավարական խնդիրն այսօր սովորողների հետաքրքրությունը բնագիտական գիտությունների նկատմամբ բարձրացնելն է և որակավորված գիտական կադրերի վերարտադրությունն ապահովելը:
Ինչպես այսօր ԵՊՀ-ում կազմակերպված սեմինարի բացման ժամանակ հայտնեց միկրոուսումնասիրություններ անցկացնող գիտությունների փորձերին նվիրված նախագծի հեղինակ ՅՈԻՆԵՍԿՕ-ի մոսկովյան բյուրոյի հիմնադիր Ալեքսանդր Պոկրովսկին, դա զարգացած և ոչ զարգացած երկրի խնդիր չէ, այն համընդհանուր է: Նախագիծը, որը նա այսօր ներկայացրեց Երևանում, մշակվում է արդեն 9 տարի և իրականացվում է 95 երկրներում:
Դասավանդման ժամանակակից համակարգը կառուցված է տեսության դասավանդման և ուսուցչի կողմից փորձերի ցուցադրության վրա: Նոր մեթոդաբանությունն առաջարկում է փոխել ցուցադրական մոտեցումը փորձնականով, որպեսզի սովորողները ինքնուրույն փորձեր կատարեն: Այն չի պահանջում շատ ծախսեր, մասնավորապես քիմիայի բնագավառում, խոսքը միկրոքիմիական սարքերի օգտագործման մասին է, որոնք էկոլոգիապես անվտանգ են:
Ինչպես հայտնեց ԵՊՀ պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը, սեմինարը կազմակերպվել է համալսարնում, որովհետև նախահամալասարանական կրթությունը բուհի ռազմավարության առաջնահերթ խնդրիներից է: Համալսարանում ստեղծվել է հատուկ օղակ միջնակարգ դպրոցների հետ համագործակցելու համար: Նշենք, որ Սեմինարը կազմակերպել են ՅՈԻՆԵՍԿՕ-ի Մոսկվայի գրասենյակը և ԵՊՀ միջազգային համագործակցության վարչությունը: Սեմինարը նախատեսված է հայաստանյան դպրոցների ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության ուսուցիչների, և ԵՊՀ բնագիտական ֆակուլտետների դասախոսների համար: Նրանց համար կազմակերպված են հատուկ դասախոսություններ և գործնական աշխատանքներ ԵՊՀ լաբորատորիաներում:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մոսկվայի գրասենյակը նմանատիպ սեմինարներ է անցկացնում նաև Ադրբեջանում, Բելոռուսում, Մոլդովայում և Ռուսաստանում: Հայաստանում նման ծրագրի իրականացվում է առաջին անգամ: