ՀՈՒՇ-ԵՐԵԿՈ ՆՎԻՐՎԱԾ ՄԵԾԱՆՈՒՆ ԵՐԳՉՈՒՀՈՒ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՎԱՆ
Այսօր երեկոյան «Նարեկացի» արվեստի միությունում կկայանա հանրապետության վաստակավոր արտիստներ Գոհար Գասպարյանին ու Տիգրան Լևոնյանին նվիրված հուշ-երեկո: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նարեկացի» արվեստի միության աշխատակից Աննա Սարգսյանը: Հուշ-երեկոն կազմակերպել են մեծանուն երաժիշտների գործընկերները, ընկերներն ու ուսանողները` մասնավորապես Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դասախոս Օլգա Խաչիկյանը:
«Երեկոն յուրօրինակ հարգանքի տուրք է ու կատարած ահռելի աշխատանքի համար շնորհակալության նշան է մեծանուն երաժիշտներին: Այս առիթով, մենք հաճելին օգտակարի հետ ենք համատեղել»,-նշեց Ա. Սարգսյանը: Երեկոյին ելույթ կունենան կոնսերվատորիայի ուսանողներ Անուշ Ստեփանյանը, Ալբերտ Ղազարյանը, Լիլիթ Թուրինյանը, Սոնա Սարգսյանն ու այլք:
Նշենք, որ վաղը` Գ. Գասպարյանի ծննդյան օրվան նվիրված հուշ-երեկո կկայանա նաև կոնսերվատորիայում: Այն կազմակերպել է կոնսերվատորիայի դասախոս Ռաֆայել Հակոբյանցը: Ելույթներով հանդես կգան երգչուհու սաները:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են