ՓԱՌԱՏՈՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ՀԱՅՏԵՐ
Մարդու իրավունքների և խաղաղության «ԵՍ ՄԱՐԴ ԵՄ» հարավկովկասյան կինոփառատոնը նախատեսվում է անցկացնել 2008 թվականի ապրիլի-հոկտեմբեր ամիսներին: Նման բնույթի առաջին փառատոնն է Հարավային Կովկասում: Այն դեռևս Հայաստանում իր կազմակերպիչներին չի գտել: Կազմակերպիչները պետք է կազմկոմիտեին ներկայացնեն հայտեր: Հայաստանից և Հարավային Կովկասի այլ բնակավայրերից ստացված առաջարկություններից ընտրվելու են ամենահետաքրքիր 25 հայտերը, որոնք կներկայացնեն ոչ ստանդարտ գաղափարներ և խաղաղարար նախաձեռնություններ:
Ինչպես տեղեկացանք փառատոնի կազմակերպիչներից, «ԵՍ ՄԱՐԴ ԵՄ» փառատոնը կինոավտոբուսների միջոցով Հարավային Կովկասի բոլոր կենտրոններում, մարզերում և շրջաններում ներկայացնելու է աշխարհի տարբեր երկրների ժամանակակից վավերագրական կինոնկարներ: Հաշվի առնելով այն, որ աշխարհը մեկն է և կինոյի լեզուն սահմաններ չի ճանաչում, աշխարհի տարբեր վայրերում ապրող մարդկանց ճակատագրերում, խաղաղության և արդարության համար մղվող նրանց պայքարում` կովկասյան հանդիսատեսը կարող է «տեսնել իրեն»: Կազմակերպիչների հավաստմամաբ, կինոդիտումներին հաջորդող հասարակական քննարկումները փառատոնի կարևորագույն բաղադրիչն է:
«ԵՍ ՄԱՐԴ ԵՄ» կինոփառատոնը մրցույթային չէ: Ժյուրին (կինեմատոգրաֆիստներ, կինոտեսաբաններ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ Հարավային Կովկասից, Գերմանիայից եւ Չեխիայից) կընտրի հաշտության և դիմակայությունների կարգավորման թեմայով ժամանակակից վավերագրական ֆիլմեր: Ներկայացված ֆիլմերից կկազմվի եռօրյա ծրագիր, ներառելով հետդիտումային քննարկումներ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են