ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՀԱԿԱՌԱԿԸ
Գերմանիայում անցկացվում են հայկական մշակույթի օրեր, որի շրջանակներում մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը մի շարք հանդիպումներ է ունեցել գերմանացի պաշտոնյաների հետ: Նրանք համաձայնության են եկել, որ միջոցառումները կշարունակվեն հաջորդ տարվա ընթացքում էլ, բայց մշակութային ոլորտում համագործակցությունը լայնորեն կծավալվի 2009-2010թթ:
Այս միջոցառումների շրջանակում նախօրեին Բեռլինում ելույթ է ունեցել հայ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը: Համերգին ներկա են Հայաստանի առաջին տիկին եղել Բելլա Քոչարյանը, գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաներ: 2008թ. գարնանը Երևանի մնջախաղի թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Գերմանիայում: Գերմանիայում Հայաստանի դեսպան Կարինե Ղազինյանը կարևորել է մշակույթների ոլորտում համագործակցությունը, և հատկապես թանգարանների փոխհամագործակցությունը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-18-ը Երևանում անց են կացվում գերմանական մշակութային օրեր։ Միջոցառումների կազմակերպիչը Գերմանիայի դեսպանությունն է։ Ծրագրում ընգրկված են ցուցահանդեսներ, զեկույցներ, դասախոսություններ, ինչպես նաև դեկտեմբերի 14-17-ը հայերեն կամ ռուսերեն ենթագրերով գերմանական երեք ֆիլմերի ցուցադրություն Ազգային պատկերասրահում։ Հայաստանում գերմանական մշակույթի օրերի շրջանակում դեկտեմբերի 11-ին ազգային պատկերասրահում բացվել է Բաուհաուսյան լուսանկարների ցուցահանդես:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են