«EXPO BEAUTY 2007» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ` ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ
«Մոսկվայի տանը» նախօրեին տեղի է ունցել «LOGOS EXPO Center»-ի կազմակերպած «EXPO BEAUTY 2007» չորրորդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի բացումը: «Եռօրյա ցուցահանդեսի ընթացքում առողջության և գեղեցկության ոլորտում տեղական առաջատար, ինչպես նաև արտասահմանյան ընկերությունները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց ապրանքներն ու ծառայությունները»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «LOGOS EXPO Center»-ի ցուցահանդեսային կրթության և առողջապահության բաժնի ղեկավար Ադա Քոչարյանը:
Ինչպես նշեց նա, յուրաքանչյուր կին երազում է գեղեցիկ և էլեգանտ տեսք ունենալ տարվա բոլոր եղանակներին, և հատկապես Նոր Տարվան:
«Ցուցահանդեսում ներկայացված գեղեցկության, կոսմետոլոգիական սրահները, հագուստ և բիժուտերիա ներկայացնող խանութները, ֆիթնես ակումբները, մերսողները, դիմահարդարները, հարսանյաց սրահները, էսթետիկական բժշկական կազմակերպությունները, հրատարակչությունները կարող են ապահովել այդ ամենը»,-նշեց նա: Ի դեպ նշենք, որ տղամարդիկ նույնպես կարող են գտնել իրենց պահանջներին համապատասխան ծառայություններ:
Ցուցահանդես-վաճառքին ներկայացված են նաև «Զատիկ» մանկատան երեխաների պատրաստած բացիկիները, ձեռքի աշխատանքները: «Ավելի քան 45 մասնակից ունենք: Հյուրեր ունենք Իտալիայից, Ռուսաստանից, Իրանից»,-ասաց նա:
Նրա խոսքով, այս ցուցահանդեսի հիմնական նպատակն է ապրանքների և ծառայությունների ներկայացումը, ֆիրմայի գովազդը և իմիջի ձևավորումը, նոր գործնական հարաբերություններ հաստատումը: «EXPO BEAUTY 2007» չորրորդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը կշարունակվի մինչև դեկտեմբերի 16-ին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են