ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԵԼ Է 17 ՆՈՐ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
Այս տարի մշակույթի նախարարությունը Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունից դասական 17 ստեղծագործություն է գնել: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության մամլո քարտուղար Գայանե Դուրգարյանը: Նա նշեց, որ այդ նպատակի համար նախարարությանը պետբյուջեից հատկացվել է 3 մլն դրամ: Գնված ստեղծագործությունների թվում կան սոնատներ, համերգային խմբերգեր, լարային նվագախմբերի համար ստեղծագործություններ, տրիոներ, կվարտետներ և այլն:
Միջոցառումը նպատակ ունի խթանել կոմպոզիտորների ստեղծագործական աշխատանքը և պրոպագանդել հայ դասական երաժշտությունը: Գ. Դուրգարյանի խոսքով, սա նաև խթանում է հայ ժամանակակից կոմպազիտորների ճանաչմանը, կատարողական արվեստի զարգացմանը: Մամլո քարտուղարը տեղեկացրեց, որ գնված ստեղծագործությունները նախարարության պատվերով պարտադիր հնչում են տարբեր համերգային միջոցառումների ժամանակ: Ի դեպ, նոր ստեղծագործությունները հայաստանյան նվագախմբերի կատարմամբ ներկայացվել են հանրային լսումների, որպեսզի պարզ դառնա, թե որոնք են արժանի նվագախմբերի կողմից պարբերաբար կատարվելուն: Նշենք, որ անցյալ տարի գնվել է 11 ստեղծագործություն:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են