«ԵԹԵ ԹԱՏՐՈՆԸ ՀԱՆԴԻՍԱՏԵՍ ՉՈՒՆԻ` ԻՆՔՆ Է ՄԵՂԱՎՈՐ»
«Ես մտածում եմ, որ դերասանները քանակապես աճել են, բայց որակապես` ոչ: Սա միտում ունի գնալու դեպի անորոշություն»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնի վաստակավոր դերասանուհի Լալա Մնացականյանը: Նա նշեց, որ այսօր ծիծաղաշարժ ներկայացումները դաստիարակում են այնպիսի հանդիսատես, որը վաղը թատրոնից գաղափար չի ունենալու:
Գաբրիել Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Ազատ Գասպարյանը ցավով նշեց, որ այս տարի այդպես էլ ԱԺ-ն չընդունեց չարչրկված «Թատրոնի մասին» օրենագիծը: «Գորշ մի տարածություն է մեր թատերական աշխարհը, քանի որ իրեն վայել հանդիսատես չունի»,- ասաց նա: Դերասանը մտահոգություն հայտնեց, որ այսօր պետական պաշտոնյանները չեն հաճախում թատրոն, նրանց դա չի հետաքրքրում:
Լ. Մնացականյանի կարծիքով, եթե այսօր հանդիսատես չկա, ուրեմն թատրոնն է մեղավոր: «Երբ դերասանը ունի ասելիք և դա հետաքրքիր է մատուցում, ապա նա անապայման հանդիսատես կունենա: Եթե չեն գալիս բեմադրությունը դիտելու, ուրեմն դերասանը հետաքրքիր չի մատուցում ներկայացումը»,-համոզմունք հայտնեց դերասանուհին: Նրա խոսքով, հանդիսատեսի կարծիքը պետք է անպայման հաշվի առնել, քանի որ թատրոնը երկխոսություն է:
Ա. Գասպարյանի կարծիքով ստեղծված իրավիճակում իր մեղքի բաժինն ունի պետությունը, որը պետք է ֆինանսավորի թատրոնին, որպեսզի բեմադրվեն և ժամանակակից ստեղծագործություններ, և դասական գործեր: «Պետությունն այսօր չի ֆինանասվորում, բեմադրիչն էլ բեմադրում է թատրոնի համար վայել ներկայացումներ: Դրա համար այսօր երիտասարդներին հաճելի չի գալ և դիտել դասական գրողների բեմադրությունները: Այսօրվա երիտասարդները սիրում են կլոնային և ծիծաղաշարժ ներկայացումներ»,- հավելեց դերասանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա