ԳՈՐԾԱԶՈՒՐԿ ԿԱՆԱՆՑ ԹԻՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԲԱՐՁՐ ՄՆԱԼ
Վերջին տարիներին ավելացել է զբաղվածների թիվը և կրճատվել է աշխատանք փնտրողների և գործազուրկների թիվը: Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Զբաղվածության պետական ծառայություններ» գործակալության պետ Սոնա Հարությունյանը:
Պաշտոնական տվյալներով գործազրկության մակարդակը վերջին երեք տարիներին կրճատվել է երեք տոկոսով և կազմում է 6.9 տոկոս` 75.000, իսկ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 94.000: «Թվերով սխալ է բնութագրել աշխատաշուկան, քանի որ այն ունի որոշակի անհավասարակշռություն` տարածքային, սեռային առումով»,-ավելացրեց նա: Նա նշեց, որ կանանց տեսակարար կշիռը շարունակում է բարձր մնալ` 70 տոկոս, կրթական մակարդակով հաշվարկված գործազուրկների մեջ բարձրագույն կրթություն ունեն 12 տոկոսը, միջին մասնագիտական կրթություն` 31 տոկոսը: «Վերջին տարիներին ավելացել է երիտասարդների զբաղվածության ցուցանիշը, որը համարվում է դրական: Այն կազմում է 21 տոկոս»,-ավելացրեց Ս. Հարությունյանը:
Ինչպես նշեց նա, աշխատաշուկայի համար շատ կարևոր ցուցանիշ է տնտեսության զարգացման աստիճանը: «Վերջին տարիներին էապես ավելացել է առևտրի սպասարկման ծառայությունների ոլորտում ստեղծվող աշխատատեղերի թիվը, աճ կա նաև արդյունաբերության, շինարարության ոլորտում»,-նշեց նա: Նրա խոսքով, «Զբաղվածության կենտրոնի» առաջարկած մասնագիտությունները բխում են ստեղծվող աշխատատեղերի թվից:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան