ՀԲ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՅԱՆՔՆ ԱՎԵԼԻ ԹԱՆԿ Է, ՔԱՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ
Հայաստանը կյանքի թանկության ցուցանիշով 4 միավորով գերազանցում է Ադրբեջանին, և մեկ միավորով զիջում է հարևան Վրաստանին: Այս մասին նշված է Համաշխարհային բանկի «International Comparison Program Preliminary Global Report Compares Size of Economie» վերնագրով զեկույցում, որտեղ համեմատվել են աշխարհի 146 երկրներում` 2005 թվականին գործող սպառողական գները: Ռուսաստանի այս ցուցանիշը հավասար է 45-ի, Ղազախստանինը` 43-ի, Վրաստանինը` 41-ի, Հայաստանինը` 39-ի, Բելոռուսինը` 36-ի, Ադրբեջանինը և Մոլդովայինը` 35-ի:
Այսպիսով, կյանքն առավել էժան է Ղրղզստանում, Տաջիկստանում, Եթովպիայում, Գամբիայում և Բոլիվիայում: Եթե ցուցանիշը հավասար է 100 միավորի, ապա նշանակում է, որ տվյալ երկրի կյանքի թանկությունը համահունչ է ԱՄՆ ունեցած ցուցանիշին: Իսկ եթե 100 միավորը գերազանցված է, ապա տվյալ երկրում կյանքն ավելի թանկ է, քան ԱՄՆ-ում: Գների միջին մակարդակը հանդիսանում է 81 միավորը:
Կյանքի թանկության առավել բարձր ցուցանիշներ ունեցող հնգյակում ընդգրկված են Իսլանդիան, Դանիան, Շվեյցարիան, Իռլանդիան: 100 միավորով ԱՄՆ-ն այս ցուցակում զբաղեցնում է 20-րդ հորիզոնականը, զիջելով Ֆրանսիային, Գերմանիային, Ճապոնիային, Մեծ Բրիտանիային: Գնողունակության ցուցանիշները հաշվի առնելով, ըստ զեկույցի, աշխարհում ամենախոշոր տնտեսությունն ունեն ԱՄՆ-ն, Հնդկաստանը, Չինաստանը, Ճապոնիան և Գերմանիան: Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով աշխարհի առավել հարուստ երկրներ են համարվել Լյուքսեմբուրգը, Կատարը, Նորվեգիան, Քուվեյթը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան