ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳԻՐՔԸ «ԿԱՊԵԼԱ»-Ի ՄԱՍԻՆ
«Մինչ այս «Կապելա»-ի ստեղծագործական ուղու մասին 4 գիրք է գրվել, սակայն ես չվարանեցի: Այն հիմնականում անդրադարձ է 46 տարիների աշխատանքին ու նվիրված է երգչախմբի 70-ամյակին»,-այսօրվա ասուլիսում ասաց Արվեստի ինստիտուտի փոխտնօրեն, «Հայաստանի պետական-ակադեմիական երգչախումբ» գիրքի հեղինակ Աննա Ասատրյանը:
Նրա խոսքով գիրքը նվիրված է Հայաստանի պետական-ակադեմիական երգչախմբի 70-ամյակին ու ներկայացնում է համառոտ ակնարկ երգչախմբի մասին: Մաեստրո Հովհաննես Չեքիջյանի խոսքով, գիրքը լավագույն նվերն էր երգչախմբի հոբելյանի առթիվ: Ըստ Ա. Ասատրյանի. «Շատ հետքրքիր էր «Կապելա»-ի մասին պատմող գիրք գրել, քանի որ մաեստրոն ուսումնասիրությունների համար լայն հնարավորություն էր ստեղծել»: Իսկ ժողովրդական արտիստ, երգչախմբի երգիչ Ալբերտ Խաչատրյանի հավաստմամբ, երգչախումբն ազգային արվեստը ներկայացրել է աշխարհի տարբեր երկրներում ու մեծ համբավ է վայելել, որն ուղեկցում է իրենց մինչ օրս: «Ինչպես ժամանակին Կոմիտասը, Չարենցը, այնպես էլ մաեստրոն ու երգչախումբը ազգայինը կարողացան համաշխարհային արժեք դարձնել: Դա միայն խոսում է մեր արվեստում «գոհարների» առկայության մասին»,-նշեց Ա. Խաչատրյանը:
Նշենք, որ իր գործունեության 45 տարիների ընթացքում Հայաստանի պետական-ակադեմիական երգչախումբը համերգներով հանդես է եկել 179 քաղաքներում: 90 հոգուց բաղկացած երգչախմբի ամենաերիտասարդ անդամները 18-20 տարեկան են, իսկ ամենատարեց անդամը` Ա. Ասատրյանը` 70:
Ավելացնենք, որ գրքի շնորհանդեսը կկայանա դեկտեմբերի 23-ին, Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում: Ի դեպ, այդ օրը կլրանա նաև մաեստրո Հ. Չեքիջյանի 80-ամյակը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են