«ԲՈՒԺՔՈԻՅՐԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՇԱՏ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՆ»
Հանրապետությունում բուժքույրերի նվազագույն աշխատավարձը 20 հազար դրամ է: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Բուժքույրական ասոցիացիայի» ղեկավար Գեղանուշ Ստեփանյանը: «Մեր ասոցիացիայի հիմնական նպատակն է աջակցել սոցիալապես անապահով բուժքույրերին, օրինակ` օգնում ենք հետդիպլոմային շարունակական կրթությունը պետպատվերի շրջանակներում կազմակերպելու հարցում»,- նշեց Գ. Ստեփանյանը:
Նրա խոսքով, այս տարվա անցկացրած մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ հանրապետության բուժքույրերի 80%-ը նվազագույն աշխատավարձ է ստանում: Մեր խորհուրդը հանդիպել է առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հետ և ներկայացրել են բուժքույրերի հիմնական խնդիրներ: «Առաջին հերթին նախարարի հետ զրուցելիս քննարկեցրինք աշխատավարձի խնդիրը, քանի որ դա նրանց միակ եկամտի աղբյուրն է»,-ասաց Գ. Ստեփանյանը:
Բացի այդ, ասոցիացիայի ղեկավարի կարծիքով, հարկավոր է անհանգստանալ բուժքույրերի անվտանգության համար, քանի որ նրանք մշտական շփման մեջ են թունավոր դեզլուծույթների հետ: «Ժամանակակից դեզլուծույթներում ակտիվ քլորի պարունակությունը մեծ է, ինչն էլ վտանգավոր է առողջության համար: Սա մեր ասոցիացիայի համար նույնպես առաջնային խնդիր է, որն անհապաղ լուծման կարիք ունի»,-նշեց ասոցիացիայի ղեկավարը:
Նշենք, որ ասոցիացիան հանրապետության հինգ` Գեղարքունիքի, Արագածոտնի, Շիրակի, Արմավիրի ու Արարատի մարզերում իր մասնաճյուղերն ունի: Ասոցիացիան գործում է 2004 թվականից:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում